Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայմանավորվել քրդերի հարցում

Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայմանավորվել քրդերի հարցում
18.10.2019 | 23:18

Անկարան կցանկանար համաձայնության գալ Մոսկվայի հետ սիրիական Մանբիջ քաղաքից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է ողջամիտ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ: Էրդողանը նշել է, որ եթե Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները մաքրվեն սիրիական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքներից, իսկ Մանբիջը լինի սիրիական իշխանությունների վերահսկողության տակ, Անկարան անհանգստանալու առիթ չի ունենա։ Էրդողանը մտադիր է այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում բանակցություններում։

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ