Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկոն մատնանշել է ԵԱՏՄ-ի «բազմաթիվ հակասությունները»

Լուկաշենկոն մատնանշել է ԵԱՏՄ-ի «բազմաթիվ հակասությունները»
18.10.2019 | 23:19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ չի պլանավորում դուրս գալ ԵԱՏՄ-ից, չնայած կազմակերպությունում կան չլուծված խնդիրներ:


«Կան բազմաթիվ հակասություններ, որոնք գտնվում են կադրից դուրս: Մենք այդպես Էլ չհաղթահարեցինք արգելքները, որոնք պետք Է հաղթահարեինք՝ ստեղծելով ԵԱՏՄ-ն: ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու: Պայքարելու ենք:Դրանից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել Է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 18-ին նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում: Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել Է տնտեսության մեջ ռուսական վեկտորից հրաժարվելու եւ «Արեւմուտք գնալու» առաջարկությունները: «Լսեք, իսկ ինչպե՞ս հրաժարվել: Իսկ որտե՞ղ ենք վաճառելու մեր ապրանքները: Արեւմուտքո՞ւմ: Արեւմուտքում նույն տնտեսությունն Է, ինչ մերը: Ինչ է, նրանք մեր արտադրանքը կթողնե՞ն իրենց շուկա: Կյանքում՝ երբեք: Մեզ առանձնապես ոչ մի տեղ չեն սպասում: Մենք դրանից էինք ելնում՝ ձեւավորելով ԵվրԱսՏՀ-ն»,- ասել Է նախագահը:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ