Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շարմազանով. ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ

Շարմազանով. ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ
18.10.2019 | 23:35

ԱԱԾ շենքի մոտ մի քանի ժամ է՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բողոքի ակցիա է իրականացվում: Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը, Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ հրավիրելը բողոքի ակցիայի մասնակցիները քաղաքական հետապնդում են որակում: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ նախքան ԱԱԾ գալը իմացել է, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրը հրավիրվել է ԱԱԾ: Կրտսեր դուստրն էլ սպասում էր, որ քրոջից հետո իրեն պետք է կանչեին հարցաքննության:


«Միայն սա հիմք պետք է հանդիսանա ձեզ համար, որպեսզի հասկանաք, թե ինչու եմ ես այստեղ, ինչու են այլ մարդիկ այստեղ: Ուզում եմ ճիշտ հասկանաք, գուցե սա կարող եք իշխանության դեմ գործողություններ բնութագրեք, բայց մեր այստեղ գտնվելը կապ չունի իշխանության հետ այլախոհ լինելու հանգամանքի հետ: Այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը կարող է փաստել, որ ինքնին այն փաստը, որ ԱԱԾ են կանչել Հրայր Թովմասյանի դուստրերին և ԱԱԾ, իրավապահ համակարգի աշխատողներին ըստ էության ստիպում են անցնել գծեր, և արվում են բաներ, որոնք հանրության բարոյականության նորմերից դուրս են, պետք է հասկանալի դառնա, որ այստեղ խոսքը ոչ նախկին, ոչ ներկա, ոչ էլ ապագա իշխանության մասին է: Խոսքը այստեղ իրար հետ արժանապատիվ համագոյակցության մասին է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:


ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես մասնակցում էր ակցիային, հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ անձնական ու քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա լրագրողներին ասաց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան 37 թվականի ռեպրեսիաների ժամանակաշրջանի կրկնություն: «Բայց ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձ դեպի անցյալ, դեպի 37 թվական տեղի չունենա»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին՝ Շարմազանովն ասաց, որ դա այնքան ծիծաղելի մեղադրանք է, որ եթե կիրառվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, ուրեմն դա նաև կիրառելի է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի նկատմամբ: «Որպես այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ՝ կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը նույն աշխատակարգով ու իրավական կարգով է պատգամավորից դարձել ՍԴ նախագահ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատգամավորից դարձել է վարչապետ: Եվ եթե Հրայր Թովմասյանը խախտել է Սահմանադրությունը, ուրեմն այդ նույն մեղադրանքը ՀՔԾ-ն պետք է ներայացնի նաև այսօրվա վարչապետին, չնայած մենք վարչապետ չունենք»,- ասաց նա:


Շարմազանովը նաև հացադրում արեց՝ ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ սա իրավական գործընթաց է: «Բոլոր նրանք, ովքեր չեն կզում այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: Միայն Հրայր Թովմասյա՞նը մեզ հետ կապ ունի, իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել: Սահմանադրական դատարանն այսօր միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ»,- հավելեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ