Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՀԿ պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա

ԼՀԿ պատգամավորներն այցելել են ռուսական ռազմաբազա
18.10.2019 | 23:41

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համագործակցությամբ հոկտեմբերի 18-ին նախաձեռնել է այցելություն Գյումրիի «Ռուսական 102-րդ ռազմաբազա»։ Ռազմաբազայի հրամանատարությունը պատգամավորներին տեղում ծանոթացրել է ռուսական զորքերի առօրյային, ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Պատգամավորները եղել են ռազմաբազայի եկեղեցում, թանգարանում ծանոթացել ցուցանմուշներին և ռազմաբազայի պատմությանը:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ