Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բացահայտելով պատանի արվեստագետներին

Բացահայտելով պատանի արվեստագետներին
19.10.2019 | 13:00

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հոկտեմբերի 21-ին ժամը 16:00-ին կներկայացնի Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:

Կարևորելով պատանի արվեստագետների ինքնարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Արդեն ընտրված մասնակիցները 20-30 րոպեների ընթացքում կներկայացնեն իրենց պորտֆոլիոները, որին կհաջորդի քննարկում:

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ