Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հոր երկու կազմակերպությունները

ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հոր երկու կազմակերպությունները
19.10.2019 | 13:27

Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։ Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն և ստուգումներ արել։ Կարծես թե, ոչինչ չեն հայտնաբերել։ Ապա գրվեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն է մտել ԱԱԾ՝ ֆինանսատնտեսական հատվածը ստուգելու։

«Մեր աղբյուրներն ասացին, որ 20 միլիարդից ավելի բյուջեի ծախսերի մեջ 95 հազար դրամի անհամապատասխանություն են հայտնաբերել, մտածում են՝ հանրայնացնե՞ն, թե՞ ոչ։ Նաև ստուգում են Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը՝ Վանեցյանի նշանակումից հետո։ Եվ «Դինամո», նոր անվանումով՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայի աշխատողներին ոստիկանության 6-րդ վարչություն տանելն ու բռնությամբ ցուցմունքներ կորզելն էլ այդ նպատակին են ուղղված։ Այդ անձինք դիմել են հիվանդանոց և բժշկական տեղեկանք ստացել՝ վնասվածքների հետ կապված։ Բերման ենթարկվածներից մի մասն, իհարկե, վախենում է՝ չի բողոքում, սակայն մի քանի հոգի արդեն փաստաբանի միջոցով դիմել են ՀՔԾ՝ բողոքելով ոստիկանության գործողություններից»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ