Բեյրությում և Լիբանանի մի շարք այլ քաղաքներում երեկվանից սկսվել են զանգվածային ցույցեր: Բնակիչները բողոքում են տնտեսական իրավիճակից: Հանրային զայրույթը հրահրել և բողոքի աննախադեպ գործողությունների պատճառ է դարձել WhatsApp հավելվածով հեռախոսազանգերն օրական 20 սենթով հարկելու և ավելացված արժեքի հարկը 11-15 տոկոսի հասցնելու որոշումը:
Վարչապետ Սաադ Հարիրին այսօր չեղարկել է կառավարության նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեր բյուջեն և մտադիր է ուղերձով դիմել հայրենակիցներին: Վրդովված լիբանանցիները շարունակում են ակցիաները: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Կան տուժածներ: Ոստիկանությունը հայտնել է, որ 60 իրավապահ բախումների ընթացքում վնասվածք է ստացել: