Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանում ջրամբարտակ է փլուզվել

Ռուսաստանում ջրամբարտակ է փլուզվել
19.10.2019 | 22:02

Կրասնոյարսկից 160 կիլոմետր հարավ գտնվող ոսկու հանքում ջրամբարտակի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել Շետինկինո գյուղի մոտակայքում: 15 մարդ փոխադրվել է հիվանդանոց, նրանցից 3-ը ծանր վիճակում են: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, վթարի պահին հանքում, ենթադրաբար, եղել է մոտ 80 աշխատող: Ջրամբարտակի փլուզմանը նպաստել են անցած օրերի հորդառատ անձրևները:

«Ամբարտակի հիդրավլիկ սարքավորումն ամբողջությամբ ոչնչացվել է, դուրս մղված 3.5-4 մետրի հասնող ջուրը լրիվ սրբել-տարել է «Սիսիմ» ընկերության բանվորների երկու տները», - ասել է Կրասնոյարսկի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարի տեղակալ Օլեգ Մատիլենկոն: Իրավապահները հետաքննություն են սկսել անվտանգության ապահովման կանոնները խախտելու փաստով: «Հիդրավլիկ սարքավորումն ինքնաշեն էր, կարծում եմ, այստեղ բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով խախտել են անվտանգության ամենատարրական պահանջները», - ասել է Կրասնոյարսկի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Լապշինը: Տեղական վարչակազմի պաշտոնյաների փոխանցմամբ՝ ոսկու հանքը պետական ատյաններում գրանցված չի եղել:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ