Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լիբանանում ՀՀ դեսպանատան նախազգուշացումը

Լիբանանում ՀՀ դեսպանատան նախազգուշացումը
19.10.2019 | 22:08

Անվտանգության ուժերի առնվազն 52 աշխատակից է վիրավորվել Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում, 70 մարդ ձերբակալվել է՝ ասվում է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի հաղորդագրության մեջ: Ուրբաթ օրը սկսված բողոքի ցույցերը գրավել են Բեյրութը և մի շարք այլ քաղաքներ, այդ թվում՝ երկրի արևելքում՝ Բեկաա հովտում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և երկրում տնտեսական վիճակի բարելավում:
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտարարել է. «Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից»:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ