Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր
20.10.2019 | 13:30

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային՝ հայտարարվեց «Ավրորա» ֆորումի շաբաթ երեկոյան Երևանում անցկացվող հանդիսության ժամանակ: Եզդի ակտիվիստը մեծարանքի արժանացավ ահաբեկչության 1,5 հազար զոհերի փրկելու և «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցելու համար: Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Որպես «Ավրորայի» մրցանակակիր՝ Միրզա Դինային ստանալու է 1 միլիոն դոլարի պարգև, որով հնարավորություն կունենա շարունակել մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որ բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում ԻՊ-ի ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը («Օդային կամուրջ Իրաք»), «ՍԻԴ» հիմանդրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund): «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019-ի «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային՝նրանց տրամադրել է 50 հազարական դոլարի պարգև:


«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ