ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Էրդողանը սպառնացել քրդերին «գլուխները թռցնել»

Էրդողանը սպառնացել քրդերին «գլուխները թռցնել»
20.10.2019 | 13:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Անկարայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունը չկատարվի, թուրքական բանակը կվերսկսի իր գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Նա հիշեցրել է, որ համաձայն պայմանավորվածության՝ 120 ժամում «ահաբեկիչները» (այդպես Անկարան անվանում է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին»), պետք է լքեն անվտանգության գոտին: «Այսօր երկրորդ օրն է (այն պահից, երբ պայմանագրերն ուժի մեջ է մտել): Վերջնաժամկետն ավարտվում է երեքշաբթի երեկոյան», – ասել է Թուրքիայի նախագահը: «Եթե համաձայնագիրը չկատարվի, 120 ժամից հետո մենք կշարունակենք գործողությունը և կշարունակենք թռցնել ահաբեկիչների գլուխները»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ