Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնել է Աֆղանստան

ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնել է Աֆղանստան
21.10.2019 | 00:03

ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը չհայտարարված այց է կատարել Աֆղանստան:
Նա պետք է հանդիպի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ և այցելի ամերիկացի զինծառայողներին: Փորձագետների համոզմամբ, այցը վկայում է Աֆղանստանում 18 տարի տևող պատերազմում բեկում մտցնելու Վաշինգտոնի մտադրության մասին, ԱՄՆ-ը սառեցրել է բանակցությունները թալիբների հետ: ԱՄՆ-ը Աֆղանստանում ունի 14 հազար զինծառայող և մտադիր էր տուն վերադարձնել 5 հազարին, սակայն թալիբների ահաբկչական գործողությունները ստիպել են չեղարկել գործարքը: Աֆղանստանի ներքաղաքական վիճակը չափազանց անկայուն է: Սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրություններից հետո և գործող նախագահ Աշրաֆ Գանին, և նրա մրցակիցը՝ Աբդուլահ Աբդուլահը, պնդում են, թե հաղթել են: Աֆղանստանի ընկտրական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին հաղորդել է, որ հետաձգում է ընտրությունների արդյունքների հրապարակումը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ