Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քրդերը պատրաստ են հեռանալ Սիրիայի հյուսիսից

Քրդերը պատրաստ են հեռանալ Սիրիայի հյուսիսից
21.10.2019 | 00:04

Քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ռեդուր Խալիլն ասել է, որ քրդերը կհեռանան Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջաններից, եթե թուրքական բանակը չխոչընդոտի քրդական ուժերի և խաղաղ բնակիչների ապահով հեռացումը: Դա քրդերի առաջին հայտարարությունն է Վաշինգտոնի և Անկարայի համաձայնության պահանջն ընդունելու մասին: Տարածաշրջանից ստացվող հաղորդարգրությունների համաձայն, Սիրիայի հյուսիսային շրջանի որոշ հատվածներում հրադադարի ռեժիմը չի պահպանվում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ «Անկարան չի ցանկանում լոկ մեկ ահաբեկիչ տեսնել այդ տարածքում»: Հոկտեմբերի 22-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Սիրիայի խնդիրը:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ