Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արտակարգ դրություն և զանգվածային անկարգություններ՝ Չիլիում

Արտակարգ դրություն և զանգվածային անկարգություններ՝ Չիլիում
21.10.2019 | 00:05

Չիլիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյում և այլ բնակավայրերում, որտեղ զանգվածային անկարգություններ են սկսվել հանրային տրանսպորտի սակագները 4 տոկոսով բարձրացնելու որոշումից հետո: Նախագահ Սեբաստիան Պիներան չեղարկել է սակագների բարձրացումը, սակայն 6-միլիոնանոց Սանտյագոյում և այլ քաղաքներում մարդիկ շարունակել են բողոքի ակցիաները: Բանակը պարեկություն է անում այդ քաղաքներում: Եղել են ընդհարումներ և փոխհրաձգություն: Սանտյագոյի քաղաքապետը հայտնել է, որ բախումներում զոհվել է 3 մարդ: Անկարգությունները վեց օր են շարունակվում:


Կառավարությունը բացատրել է, թե սակագները պետք է բարձրացնել ազգային տարադրամի՝ պեսոյի արժեզրկման և արտասահմանից ներկրվող վառելիքլի գների բարձրացման պատճառով, սակայն հանրությունը արձագանքել է բողոքի ակցիաներով: 18 միլիոն բնակչություն ունեցող Չիլին համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրներից մեկը: Վերլուծաբանների կարծիքով, դեպքերի զարգացման վրա անուղղակի ազդեցություն են գործել անհամեմատ ավելի աղքատ Էկվադորում և Վենեսուելայում արյունալի բախումները:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ