Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններ են

Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններ են
21.10.2019 | 00:08

Շվեյցարիայի քաղաքացիներն ընտրում են երկրի ազգային խորհրդարանի նոր կազմը: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ հաջողության կարող է հասնել «Կանաչների կուսակցությունը»: Քվեարկությունն ավարտվում է կիրակի կեսօրին: Ընտրողների մեծամասնությունը քվեարկում է փոստով: Խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի 200 անդամների և վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի 46 անդամի ընտրությունները կարող են դառնալ հերթական նշանը, որ կլիմայական փոփոխություններից մտավախություններն ազդում են ընտրական տրամադրությունների վրա: Ներկա պահին իշխում է կուսակցությունների կոալիցիան, որում ընդգրկված են ձախականներն ու աջ պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը: Կանաչների կուսակցությունը կոալիցիայի մաս չի կազմում:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ