Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Կոպիրկին. Փաշինյան-Պուտին հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև սերտ, հուսալի և կառուցողական քաղաքական երկխոսության

Սերգեյ Կոպիրկին. Փաշինյան-Պուտին հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև սերտ, հուսալի և կառուցողական քաղաքական երկխոսության
21.10.2019 | 00:12

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News.am-ին հարցազրույցում ընդգծել է Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի կարևորությունն ու կարծիք հայտնել նույն գագաթաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքների մասին:


«Կարծում եմ՝ նման մակարդակի յուրաքանչյուր համաժողով կարևոր իրադարձություն է, որը նոր ուղղություններ է բացում ինտեգրացիոն գործընթացի զարգացման համար, քանի որ ընդունվում են համապատասխան որոշումներ, և պայմանավորվածություններ են ձեռք բերվում դրանց իրականացման համար, նոր հորիզոններ են ի հայտ գալիս: Այս առումով գագաթաժողովը մեկն էր այդ իրադարձություններից: Սակայն այդ գագաթաժողովի յուրահատկությունն էր այն, որ դրան մասնակցում էին ԵԱՏՄ կազմում չընդգրկված երկրների (Մոլդովա, Սինգապուր, Իրան) ղեկավարները: Դա որոշակի խորհուրդ ունի, եվրասիական ինտեգրումը շատ դինամիկ գործընթաց է, որի հորիզոնները մշտապես ընդլայնվում են, որը գրավիչ է ոչ միայն անդամ երկրների համար, և որն ապացուցում է իր արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև բավականին օբյեկտիվ դժվարությունները, որոնց առաջ կանգնում է ցանկացած ինտեգրացիոն գործընթաց»,- նշել է ՌԴ դեսպանը:


«Ինձ համար՝ որպես Հայաստանում ՌԴ դեսպանի, շատ կարևոր է հենց այսպես կոչված՝ հայկական անկյունը, այսինքն՝ Հայաստանի մոտեցումը ինտեգրմանը և ԵԱՏՄ-ում գործող նախագահի իր դերակատարմանը: Իմ կարծիքով՝ այս գագաթաժողովն ամբողջովին արտահայտել է Հայաստանի, Հայաստանի իշխանությունների պատասխանատու, լուրջ և շահագրգիռ վերաբերմունքը եվրասիական ինտեգրման գործընթացին և գիտակցումը, որ ինտեգրման գործընթացը բխում է Հայաստանի շահերից: Բացի այդ, գագաթաժողովի նման կազմը ձևավորվել էր Հայաստանի ղեկավարության ջանքերով, ինչը վկայում է, որ եվրասիական ինտեգրումն աշխատում է աշխարհում, համաշխարհային տնտեսության մեջ անդամ երկրների, այդ թվում և Հայաստանի դիրքի, հեղինակության ամրապնդման ուղղությամբ, նպաստում է նրանց կշռի մեծացմանը»,- հավելել է Կոպիրկինը՝ խոսելով երևանյան գագաթաժողովի առանձնահատկության մասին:


Անդրադառնալով Երևանում Փաշինյան-Պուտին առանձնազրույցին ու դրա արդյունքներին՝ դեսպանը շեշտել է, որ ղեկավարների հանդիպումն ու դրա նկատմամբ Հայաստանի հասարակության հետաքրքրվածությունը վկայում է 2 երկրների սերտ և խոր հարաբերությունների մասին: «Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն, այն գործընթացները, որ տեղի են ունենում մեր ինտեգրացիոն միության կազմում, առաջնահերթներից մեկն է արտաքին տնտեսական քաղաքականության մեջ: Երկրորդ հերթին, մեր միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, մեզ շատ բան է միավորում: Ինչ վերաբերում է քննարկված թեմաներին, իմ տեսանկյունից՝ քննարկվել են մի շարք առավել արդիական հարցեր, ինչպես միջազգային օրակարգից, որոնք առնչվում են նաև մեր երկրներին, այնպես էլ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Պետք է ասեմ, որ հանդիպումից հետո արդեն զգացվում է, որ դրական ազդակներ են տրվել այն ընթացիկ հարցերի լուծման գործում, որոնք գոյություն ունեն: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև առկա սերտ, հուսալի, դրական և կառուցողական քաղաքական երկխոսության»,- ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ