Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքիան Սիրիային սպառնում է պատերազմով, եթե բանակը պաշտպանի քրդերին

Թուրքիան Սիրիային սպառնում է պատերազմով, եթե բանակը պաշտպանի քրդերին
21.10.2019 | 00:13

ԱՄՆ ուժերի լքած տարածքներում քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին աջակցելու նպատակով սիրիական բանակի հայտնվելը Թուրքիայում կհամարվի պատերազմի հռչակագիր՝ ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը: «ԱՄՆ զորքերը, որ աջակցում են ինքնապաշտպանական ստորաբաժանումներին, ներկայումս լքում են տարածքը, բայց եթե սիրիական բանակը պաշտպանի այդ ստորաբաժանումները, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, մենք չենք կարող դա լուծել»,- ասաց Աքթայը:


Ըստ նրա, «եթե սիրիական ռեժիմը ցանկանում է մտնել Մանբիջ, Աին ալ-Արաբ, Քամիշլի, քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին պաշտպանություն ապահովելու համար, դա Թուրքիայում պատերազմի հռչակագիր կհամարվի, և նրանք համարժեք պատասխան կստանան»:
Սակայն, ըստ Աքթայի, եթե սիրիական բանակը երաշխավորի, որ տարածքում չկան ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ Թուրքիայի անվտանգության համար, Անկարան կարող է փոխել իր դիրքերը և գնահատել իրավիճակի կարգավորման համար առաջարկվող լուծումները:


Նա շեշտեց, որ թուրքական և այլ արտասահմանյան զորքերը կհեռանան Սիրիայից սիրիական բոլոր հողերում խաղաղության և անվտանգության հաստատումից հետո:
«Թուրքիան ուրիշներից երկիր չի խլում»,- ավելացրեց Աքթայը:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ