Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի մասին
10.11.2019 | 23:29

Բոլոր թեկնածուներին հարգում եմ, բոլորին՝ անխտիր, Շուշիում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի նախագահի հնարավոր մյուս թեկնածուների շանսերը և ինչպես է պատկերացնում համագործակցությունը:

«Բոլորի հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Պատրաստ եմ բոլորի հետ, անկախ ընտրությունների արդյունքներից, համագործակցել: Իհարկե, սկզբունքայնության խնդիր չկա և մեր հիմնական առանցքը պետք է լինի Արցախը: Այդ համագործակցությունը միայն կոալիցիայով, խորհրդարանում կամ կառավարությունում պայմանավորվածություններով չպետք է լինի կապված, այլ համատեղ աշխատելու, ընդհուպ մինչև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ: Բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու», - ասաց Արայիկ Հարությունյանը:


Սամվել Բաբայանի մասին հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, եթե մարդն ապրում է Ղարաբաղում, արդեն նա ինձ համար բարեկամ է: Քաղաքական առումներով մենք ունենք տարբեր ճանապարհներ, ավելի ճիշտ՝ նպատակը նույն է»:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ