Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյան.Անընդունելի են Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը խեղաթյուրող ջանքերը

Զոհրաբ Մնացականյան.Անընդունելի են Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը խեղաթյուրող ջանքերը
11.11.2019 | 14:58

Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունը՝ ինչպես ենք ուս ուսի պայքարել և հաստատակամ քայլել դեպի հաղթանակ՝ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ։


«Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, հակահիտլերյան կոալիցիայի ընդհանուր ձեռքբերումն է: Սա ամաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար պայքար էր», - նշեց նա։ Մնացականյանն ընդգծեց, որ առավել քան անընդունելի են ջանքերը, որոնցով ոմանք փորձում են խեղաթյուրել պատմությունը և Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ