Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրով. Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը երաշխիք է

Սերգեյ Լավրով. Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը երաշխիք է
11.11.2019 | 15:00

Անդրկովկասում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:


«Առաջին հերթին` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային պատկերասրահին, որն իր հոյակապ դահլիճներն է տրամադրել այս ցուցահանդեսի կազմակերպման համար: Հայ ժողովրդի ներկայացուցիչները, Խորհրդային Միության մյուս ժողովորդների հետ ուս-ուսի տված, պաշտպանել են Մոսկվայի սահմանները, մարտնչել են Ստալինինգրադում և Կուրսկի ճակատում, ազատագրել են Կովկասն ու Ղրիմը, գրավել են Բեռլինը: Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել նացիսզմի տապալման գործում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանմանը: Նա կարևորել է հաջորդ տարի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության անցկացումն ու ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է արձագանքել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառման հրավերին: «Հայերի և ռուսների բազմադարյա բարեկամությունը, որն ամրապնդվել է դաժան ռազմական փորձություններով, երաշխիք է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության և դաշնակցության հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, Անդրկովկասում ու մեր ողջ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար»,- շեշտել է Լավրովը:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ