Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյանը պետք է զբաղվի ոչ թե ինչ-որ մշակույթ ներմուծելով, այլ՝ հայ մշակույթն արտահանելով

Արայիկ Հարությունյանը պետք է զբաղվի ոչ թե ինչ-որ մշակույթ ներմուծելով, այլ՝ հայ մշակույթն արտահանելով
11.11.2019 | 15:16

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր գործողություններով ցանկանում է սպանել մեր եկեղեցու պատմությունը, մեր ազգային ինքնությունն ու պատմությունը, նման համոզմունք հայտնեց նախարարի հրաժարականը պահանջող, քայլերթով ԿԳՄՍ նախարարության շենք շարժվող ուսանողներից մեկը։

«Մենք քրիստոնյա ենք, սատանականությունը մեր մեջ չի եղել և չի կարող լինել, ուստի Արայիկ Հարությունյանին կոչ ենք անում պատվով հեռանալ։ Մենք, որպես հարկատու, որպես ՀՀ քաղաքացի, չենք ուզում, որ մեր միջոցները ծախսվեն ինչ-որ համասեռամոլի մասին ֆիլմ նկարելու համար։ Արայիկ Հարությունյանը պետք է զբաղվի ոչ թե ինչ-որ մշակույթ ներմուծելով, այլ՝ հայ մշակույթն արտահանելով։ Նա սա չի հասկանում։ Նա իր անկարողությունը փորձում է բարդել անցյալի սխալների վրա», - ասաց ակցիայի մասնակիցը։
Քայլերթով բուհ առ բուհ անցնող ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին միանալ բողոքի գործողությանը։ Նրանք հորդորում են չվախենալ բացակայությունների պատճառով համալսարաններից հեռացվելու սպառնալիքներից։ «Կոչ ենք անում դասախոսներին և ուսանողներին չկաշկանդվել սևերի և սպիտակների բաժանումներից», - հայտարարեցին ուսանողները։

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ