Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դինամիկա կա

Նիկոլ Փաշինյան. Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դինամիկա կա
11.11.2019 | 15:17

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Վարչապետ ընտրվելու պահից մեր հարաբերություններում նոր դինամիկա կա: Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի է կունենա հաջորդ տարի, որին կհետևի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան», - ասել է Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի:

«Այս ամենը կարևոր նախադրյալներ է ստեղծում մեր երկրների դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ես շատ լավատեսորեն եմ վերաբերվում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասել է Փաշինյանը

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ