Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրով. Հայաստանի փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականությանը

Լավրով. Հայաստանի փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականությանը
11.11.2019 | 15:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը: Ըստ նրա, բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև: «Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար», - ասել է ՌԴ Ա

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ