«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախարարը շատ թերություններ է ցույց տվել

Նախարարը շատ թերություններ է ցույց տվել
11.11.2019 | 15:21

ԵՊՀ ուսանողները վճռական են տրամադրված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում, և անգամ վարչապետի հետ զրույցից հետո չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակելու են պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։


«Նախարարն իրոք իր պաշտոնավորման ընթացքում շատ թերություններ է ցույց տվել։ Երբ նա ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի կեսից դուրս եկավ դահլիճից, ամենամեծ անհարգալից վերաբերմունքն էր մայր բուհի նկատմամբ։ Բացի այդ՝ մենք շատ խնդիրներ ենք տեսնում նաև կրթության ոլորտում», - ասաց նա։


Դավիթ Ափոյանը միաժամանակ նշեց, որ բուհերին պետք է ինքնավարության տրվի։
«Մենք կփորձենք հասկանալ ԵՊՀ բոլոր ուսանողների դիրքորոշումը։ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետում արդեն իսկ դասադուլ է. երևույթը կարող է դրական իմաստով «վարակիչ» լինել այլ ֆակուլտետների համար ևս», - ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։
Հարցին՝ ե՞րբ ուսխորհուրդը պաշտոնական դիրքորոշում կհայտնի ԵՊՀ ուսանողների դասադուլների, նախարարի հրաժարականի պահանջի վերաբերյալ, Դավիթ Ափոյանը նշեց՝ քննարկումների արդյունքում:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ