Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ կա նախագծում

Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ կա նախագծում
11.11.2019 | 15:22

Ինչու՞ լեզվի և պատմության նկատմամբ կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն՝ հարցնում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը: Նրա կարծիքով՝ չպետք է հայտարարվի, թե «Հայոց լեզուն» 15-20 դասախոսի խնդիր է, և դասավանդումը թողում են բուհերի հայեցողությանը: «Իմ տպավորությամբ՝ փորձ է արվում խնդիրը տեղափոխել այլ հարթություն, թե սա ժամերի կռիվ է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ, ես կարծում եմ՝ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի: Մենք էլ կաջակցենք, ուսանողների կողքին կլինենք, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա լեզվի ժամերի, քերականության խնդիր չէ, սա ազգապահպանության խնդիր է, և թող ամպագոռգոռ չընդունեն այս խոսքերը»,- ասաց նա:


Ըստ դասախոսի՝ պետք է խնդիրը բովանդակային կողմով քննարկել և «Հայոց լեզվին» ու «Պատմությանը» տալ պետական հստակ կարգավիճակ և ոչ թե սա վերագրվի բուհերին ինքնավարություն տալուն: «Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ ունենք այդ նույն նախագծում: Նախատեսված է ձևավորել 12 հոգանոց կառավարման խորհուրդ, որից վեցին նշանակում է նախարարը: Սա բուհին ինքնավարությու՞ն է տալիս»,- ասաց նա:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ