ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լուկաշենկոն վերջին 3 տարում առաջին անգամ ԵՄ երկիր կայցելի

Լուկաշենկոն վերջին 3 տարում առաջին անգամ ԵՄ երկիր կայցելի
11.11.2019 | 15:22

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016-ից առաջին անգամ ԵՄ երկիր կայցելի. Լուկաշենկոն կայցելի՝ Ավստրիա: Երկար ժամանակ Լուկաշենկոյի այցը ԵՄ անհնարին է եղել նրա դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:


ԵՄ-ի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին Բրյուսելը չեղարկել է Բելառուսի և անձամբ Լուկաշենկոյի դեմ կիրառվող գրեթե բոլոր պատժամիջոցները:
Պատժամիջոցների չեղարկումից հետո մի քանի անգամ Լուկաշենկոյին հրավիրել են ԵՄ երկրներ, սակայն նա չի գնացել: Բելառուսի նախագահի այցն Ավստրիա տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ