ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Իսպանիայի ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ

Իսպանիայի ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ
11.11.2019 | 21:29

Իսպանիայում երեկվա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել քվեների այնպիսի մեծամասնություն ապահովել, որը թույլ կտա միակուսակցական կառավարություն ձևավորել: Մեկ տարում արդեն երկրորդ անգամ անցկացվող ընտրություններում սոցիալիստները կրկին առաջինն են, բայց 350-տեղանոց խորհրդարանում 120 մանդատ են ստացել: Երկրորդ տեղում է աջ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը:

Ընտրությունների գլխավոր հաղթող է համարվում ծայրահեղ աջ Vox կուսակցությունը, որն ապագա խորհրդարանում մեծությամբ երրորդ խմբակցությունը կունենա: Իսպանիայի վարչապետ, սոցիալիստ Պեդրո Սանչեսը պետք է բանակցություններ անցկացնի քաղաքական մյուս ուժերի հետ` փորձելով կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ