Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կատալոնացի անկախականներն արգելափակել են Ֆրանսիա- Իսպանիա մայրուղին

Կատալոնացի անկախականներն արգելափակել են Ֆրանսիա- Իսպանիա մայրուղին
11.11.2019 | 21:30

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն այսօր արգելափակել են Իսպանիան և Ֆրանսիան միմյանց կապող հիմնական մայրուղիներից մեկը: 500 ցուցարար արգելապատնեշներ է կառուցել «Լա Ժոնգուերա» սահմանային անցակետի հարևանությամբ` մեքենաների բազմակիլոմետրանոց կուտակում առաջացնելով:


Գործողության պատասխանատվությունը ստանձնել է կիսագաղտնի պայմաններում գործող «Ժողովրդավարական ցունամի» կազմակերպությունը, որն իր աջակիցներին կարողացել է մոբիլիզացնել սոցիալական ցանցերի միջոցով։ «Այս գործողությամբ մենք ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայում ստեղծված կացության վրա, հասկացնել Իսպանիայի կառավարությանը, որ ճգնաժամի հաղթահարման միակ ուղին բանակցություններն են», - հայտարարել է կազմակերպությունը:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ