Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Արմեն Սարգսյանը ընդունել է Սերգեյ Լավրովին

Արմեն Սարգսյանը ընդունել է Սերգեյ Լավրովին
11.11.2019 | 21:32

Նախագահ Արմեն Սարգսյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նա ՌԴ ԱԳ նախարարի միջոցով ջերմ ողջույն և կրկին Հայաստանում տեսնելու ցանկությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:


ՌԴ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Արմեն Սարգսյանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին», - ասել է Լավրովը:


Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում: Նախագահը անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը:


Սերգեյ Լավրովը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ