Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա՛հ, վա­խեց­րիք

Պա՛հ, վա­խեց­րիք
12.11.2019 | 01:11

Այն, որ ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան քիմ­քին էլ հա­ճե­լի չէ ընդ­դի­մա­դիր մա­մու­լը, նո­րու­թյուն չէ, բայց մե­րօ­րյա իշ­խա­նա­վոր­նե­րը ո­րո­շել են օ­րեն­քով պայ­քա­րել հա­կաիշ­խա­նա­կան թեր­թե­րի դեմ։ Վեր­ջին շր­ջա­նում իշ­խող թևի պատ­գա­մա­վոր­նե­րը լրագ­րող­նե­րին հա­ճախ են հարց­նում, թե այս կամ այն թեր­թը ով է ֆի­նան­սա­վո­րում, ինչ ֆի­նան­սա­կան աղ­բյուր­նե­րից են օգտ­վում, իսկ երբ չեն ստա­նում ի­րենց հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, «սպառ­նում» են. «Հե­սա օ­րենք ենք ըն­դու­նե­լու, ու ա­մեն ինչ պարզ­վե­լու է»։


Դեմ չենք, թող օ­րենք էլ ըն­դու­նեն, հեր­թա­կան վե­րահս­կո­ղա­կան լծակն էլ ի­րեն­ցով ա­նեն, բայց մի դրույթ, այ­դու­հան­դերձ, պի­տի այդ օ­րեն­քում ամ­րագ­րեն։ Օ­րեն­քը պի­տի հե­տա­դարձ ուժ ու­նե­նա և պար­զի, թե նախ­կի­նում խիստ ընդ­դի­մա­դիրի հա­մա­րում ու­նե­ցող ո­րոշ թեր­թեր քա­նի «մոր կաթ» էին ու­տում ու քա­նի ֆի­նան­սա­կան հո­վա­նա­վոր ու­նեին։ Թող պար­զեն, մենք էլ ի­մա­նանք։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ