Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.11.2019 | 00:06

Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժո­ղո­վուրդ, ա­կա՛նջ դրեք ինձ, ո՛վ թա­գա­վոր­ներ, քան­զի ինձ­նից է դուրս գա­լիս օ­րեն­քը, և իմ դա­տաս­տա­նը լույս է հե­թա­նոս­նե­րի հա­մար։ Ա­րագ, ա­րա՛գ պի­տի մո­տե­նա իմ ար­դա­րու­թ­յու­նը, և իմ փր­կու­թ­յու­նը պի­տի ել­նի ինչ­պես լույս. հե­թա­նոս­ներն իմ բազ­կին պի­տի ա­պա­վի­նեն, կղ­զի­նե­րը պի­տի սպա­սեն ինձ և հույս դնեն իմ բազ­կի վրա։ Դե­պի եր­կի՛նք բարձ­րաց­րեք ձեր աչ­քե­րը և նա­յե­ցե՛ք դե­պի ցած` երկ­րին. եր­կին­քը պի­տի անց­նի ինչ­պես ծու­խը, և եր­կի­րը պի­տի մաշ­վի ինչ­պես ձոր­ձե­րը, նրա բնա­կիչ­նե­րը ևս նույն կերպ պի­տի կոր­չեն, բայց իմ փր­կու­թ­յու­նը հա­վի­տա­նա­պես պի­տի մնա, և իմ ար­դա­րու­թ­յու­նը չի պա­կա­սե­լու։


Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 51. 4-6

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ