Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԱԾ-ն կպար­զի՞, ար­դ­յոք, «Պեն­տե­կոս­տե» ա­ղան­դի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յան ձևե­րը և ու­ղի­նե­րը

ԱԱԾ-ն կպար­զի՞, ար­դ­յոք, «Պեն­տե­կոս­տե» ա­ղան­դի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յան ձևե­րը և ու­ղի­նե­րը
06.12.2019 | 00:06
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես հի­շում եք, կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. նո­յեմ­բե­րի 14-ի նիս­տի ա­վար­տին մոտ հայտ­նեց ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը տված իր հանձ­նա­րա­րա­կա­նի մա­սին: Փա­շի­նյանն իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես ա­սաց հետևյա­լը.
«Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը, ա­ռանց կա­տա­կի, ես էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան տվել եմ` պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, ծի­ծա­ղում եմ, բայց, ի­րոք, ե­թե կա պն­դում, պետք է, ի վեր­ջո, դա պարզ­վի՞, չէ՞, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր ա…»:
Վար­չա­պե­տը նաև հան­դես ե­կավ բո­լո­րին ուղղ­ված կո­չով. «... ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»:
Ա­հա և հրա­պա­րա­կայ­նո­րեն դի­մում եմ ՀՀ ԱԱԾ-ին և միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րում, որ վեր­ջի­նիս ար­ձա­գան­քից պարզ կլի­նի` ԱԱԾ-ն, ար­դյոք, կա­տա­րո՞ւմ է վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը, թե՞ ան­տար­բեր է Փա­շի­նյա­նի ա­սած հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նկատ­մամբ և իր ան­գոր­ծու­թյամբ նպաս­տում է ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի կա­պին: Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ու­շադ­րու­թյանն եմ ներ­կա­յաց­նում «Միա­ցյալ ե­րի­տա­սար­դա­կան լի­գա» (Miacyal Eritasardakan Liga) կազ­մա­կեր­պու­թյան ֆեյս­բու­քյան է­ջի հետևյալ գրա­ռու­մը.
«Ա­ղան­դի հո­վի­վը ծե­ծել է իր 21 տա­րե­կան դս­տե­րը հա­վաք­նե­րին սուրբ հո­գի չըն­դու­նե­լու հա­մար:
Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, մեկ ա­միս է, ինչ մեզ է դի­մել «Պեն­տե­կոս­տե» ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան հո­վի­վի աղջ­կա ըն­կե­րու­հին, ով օգ­նու­թյուն էր խնդ­րում մե­զա­նից։ Բանն այն էր, որ աղ­ջի­կը, որ 21 տա­րե­կան է, փա­խել էր հայ­րա­կան տա­նից և դի­մել ոս­տի­կա­նու­թյուն, որ իր ծնող­նե­րը ծե­ծի են են­թար­կել ի­րեն։
«Միա­ցյալ Ե­րի­տա­սար­դա­կան Լի­գան» կապ հաս­տա­տեց աղջ­կա հետ, վեր­ջինս ներ­կա­յաց­րեց դեպ­քը։ Ըստ հո­վիվ կոչ­վա­ծի դս­տեր խոս­քե­րի, մոտ 2 տա­րի է ինչ նա ծե­ծի է են­թարկ­վել ծնող­նե­րի կող­մից նրա հա­մար, որ չի ցան­կա­ցել մաս­նակ­ցել ի­րենց ա­ղան­դա­վո­րա­կան հա­վաք­նե­րին, ըստ դս­տեր խոս­քե­րի, հա­վաք­նե­րի ժա­մա­նակ մաս­նա­կից­նե­րին ինչ-որ դեղ են տա­լիս, ո­րից հե­տո այդ ա­ղան­դի հետևորդ­ներն ան­գի­տա­կից վի­ճա­կում են հայ­տն­վում, դե­ղը նրա հա­մար է, որ իբրև սուրբ հո­գի ըն­դու­նեն։
Խն­դիրն այն է, որ մենք ժա­մա­նա­կին, շուրջ 5 տա­րի ա­ռաջ բարձ­րա­ձայ­նել էինք այս ա­ղան­դի գոր­ծու­նեու­թյան մա­սին, ո­րից հե­տո այն դեռևս գոր­ծում է։
Ըստ 21-ա­մյա աղջ­կա, ի­րեն ծե­ծել են այն բա­նի հա­մար, որ նա չի խմել այդ դե­ղը, չի ըն­դու­նել սուրբ հո­գի, ո­րից հե­տո իբրև դի­վա­հար բարձ­րաց­րել են տա­նիք և հար­ձակ­վել վրան։
Մենք կապ հաս­տա­տե­ցինք նաև ա­ղան­դի հո­վիվ ծնող­նե­րի հետ, հաս­կա­ցանք այն, որ ըստ ա­մե­նայ­նի ամ­բող­ջու­թյամբ ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում է աղջ­կա նկա­րագ­րա­ծը։
Ըստ աղջ­կա, ան­գամ տա­րի­ներ ա­ռաջ ի­րենց ա­ղան­դում Ռո­զա ա­նու­նով աղ­ջիկ իբրև դի­վա­հար ե­ղած նետ­վել և ինք­նաս­պան է ե­ղել։
Մենք ժա­մա­նա­կին բարձ­րա­ձայ­նե­ցինք այդ ա­ղան­դի հետ կապ­ված ևս մեկ զար­հու­րե­լի դեպք, որ ա­ղան­դի ղե­կա­վար Նի­նել Մով­սի­սյա­նի որ­դեգ­րած ե­րե­խան, որ ու­նի ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ, շա­հա­գործ­վում է։ Ըստ հո­վի­վի դս­տեր այդ աղ­ջի­կը ի­րենց տան սպա­սա­վորն է, ա­նու­նը` Ա­նա­հիտ։
Դի­մում ենք ՀՀ ԱԱԾ և ոս­տի­կա­նու­թյան պե­տե­րին, խնդ­րում ենք ու­սում­նա­սի­րել վե­րը նշ­ված ա­ղան­դի գոր­ծու­նեու­թյու­նը, այդ դե­ղե­րի իս­կու­թյու­նը և ե­թե ամ­բող­ջը ի­րա­կա­նու­թյուն է, ա­պա ան­հա­պաղ դա­դա­րեց­նել այդ ա­ղան­դի գոր­ծու­նեու­թյու­նը և պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել բո­լոր մե­ղա­վոր­նե­րին։
Դի­մում ենք նաև ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րին, որ պար­զի, թե ինչ հան­գա­մանք­նե­րում է ապ­րել ու ապ­րում Խար­բեր­դի ման­կատ­նից որ­դեգր­ված ե­րե­խան, ար­դյոք կա՞ շա­հա­գոր­ծում, թե՞ ոչ»։
Ինչ­պես ակն­հայտ է, խոս­քը ե­րի­տա­սարդ աղջ­կա նկատ­մամբ ծե­ծի, բռ­նու­թյան, նրան ինչ-որ դե­ղի ըն­դու­նում պար­տադ­րե­լու փոր­ձի (ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ` հո­գե­ներ­գոր­ծուն), ա­ղան­դի այլ ան­դամ­նե­րին այդ դե­ղը տա­լու, նախ­կի­նում հի­շյալ ա­ղան­դի ան­դամ­նե­րից մե­կի կող­մից` Ռո­զա ա­նու­նով, իբրև դի­վա­հար ե­ղած, կա­տա­րած ինք­նաս­պա­նու­թյան, ՀՀ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից հի­շյալ ա­ղան­դի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ «Միա­ցյալ ե­րի­տա­սար­դա­կան լի­գա» կազ­մա­կեր­պու­թյան շուրջ 5 տա­րի ա­ռաջ­վա ա­հա­զանգն ան­տե­սե­լու և այլ­նի մա­սին է: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` Աստ­վա՞ծ է ա­ռաջ­նոր­դում, ուղ­ղոր­դում այս ա­ղան­դի ան­դամ­նե­րին կամ նրան­ցից ո­մանց, թե՞ Սա­տա­նան: Հե­տաքր­քիր է նաև, թե ուր են չք­վել Հա­յաս­տա­նում ըն­տա­նե­կան բռ­նու­թյան դեմ պայ­քար հռ­չա­կած, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դրա­մաշ­նորհ­նե­րով գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը: Այս դեպ­քի առն­չու­թյամբ նրանց ան­գոր­ծու­թյու­նը հեր­թա­կան վկա­յու­թյու­նը չէ՞, թե այդ ՀԿ-ներն ի­րա­կա­նում ինչ նպա­տակ­ներ են հե­տապն­դում…
«Միա­ցյալ ե­րի­տա­սար­դա­կան լի­գա­յի» հա­մա­նա­խա­գահ­ներ Սևակ Հով­հան­նի­սյա­նը և Դա­նիել Պետ­րո­սյա­նը դեռ 2014 թ. մար­տի 18-ին հրա­վի­րած մա­մու­լի ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել էին, որ «Պեն­տե­կոս­տե» ա­նու­նը կրող ա­ղան­դա­վո­րա­կան շարժ­ման (ՀՀ Երևա­նի Է­րե­բու­նու հա­մայն­քի հո­գե­գալս­տա­կան­նե­րի կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն) հոգևոր հո­վի­վը կին է՝ Նի­նել Մով­սի­սյա­նը: Դա­նիել Պետ­րո­սյա­նը, իր հեր­թին, ա­սել էր, որ «Պեն­տե­կոս­տե» թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է հո­գե­գալս­տա­կան­ներ, և տվյալ ա­ղան­դը, հա­վա­նա­բար, նույն հո­գե­գալս­տա­կան­նե­րի մեծ հա­մայն­քից պոկ­ված ճյուղ է:
«Նրանց հա­վա­քա­տե­ղին Է­րե­բու­նի հա­մայն­քում է գտն­վում,- տե­ղե­կաց­րել էր Դա­նիել Պետ­րո­սյա­նը:- Նրանք շա­բա­թա­կան մի քա­նի ան­գամ հա­վաք­ներ են կազ­մա­կեր­պում, ո­րոնց ըն­թաց­քում մեծ պար­կեր են դնում բե­մի վրա, և մար­դիկ ի­րենց ոս­կե­ղենն են նվի­րա­բե­րում նրանց»:
Դա­նիել Պետ­րո­սյա­նը նշել էր նաև, որ վե­րոն­շյալ ա­ղան­դում ան­չա­փա­հաս­նե­րը մեծ թիվ են կազ­մում, ա­պա հա­վաս­տել, որ մի ան­չա­փա­հա­սի, որ ո­րո­շել է ա­ղան­դի հա­վաք­նե­րին այլևս չմաս­նակ­ցել, 3 օր ստի­պել են սր­բա­պատ­կեր­նե­րով սե­նյա­կում փակ­ված մնալ` Սա­տա­նան մի­ջից դուրս հա­նե­լու հա­մար, ին­չի պատ­ճա­ռով ե­րե­խան հո­գե­կան խան­գա­րում է ստա­ցել:
Հո­գե­գալս­տա­կան կամ պեն­տե­կոս­տեա­կան շար­ժու­մը սկիզբ է ա­ռել ա­մե­րի­կյան մայր­ցա­մա­քում, 1900 թ. դեկ­տեմ­բե­րի 31-ին: Նրանց բնո­րոշ է էքս­տա­տիկ, գրգռ­ված, հու­զա­կան վի­ճա­կում (էկ­զալ­տա­ցիա) ան­հաս­կա­նա­լի լեզ­վա­խո­սու­թյու­նը, հա­ճախ ա­նի­մաստ, ան­կապ հն­չյուն­նե­րի ար­տա­բե­րու­մը` գլոս­սո­լա­լիա: Այս հու­զա­վա­ռու­թյան վի­ճա­կում` պայ­մա­նա­վոր­ված ա­ղան­դի ծի­սա­կան հա­մա­կար­գով, դրա­նում գտն­վող ա­ղան­դի ան­դամ­նե­րի բա­նա­կա­նու­թյու­նը «վե­րա­նում է», դառ­նում են ան­կա­ռա­վա­րե­լի: Հա­մար­վում է, որ միայն այդ դեպ­քում է հնա­րա­վոր, որ Աստ­ված իր նշա­նը դնի տվյալ ան­ձի վրա: Սա­կայն, մտա­հափշ­տա­կու­թյան մեջ ընկ­նե­լով ու սկ­սե­լով ան­սո­վոր ար­տա­բե­րու­թյուն­ներ, նրանք չեն գի­տակ­ցում, որ դրանք ոչ թե Աստ­ծո կամ Սուրբ Հո­գու թե­լադ­րանքն են, այլ Սա­տա­նա­յի կամ նրա ար­բա­նյակ դևե­րի, մեր քույ­րերն ու եղ­բայր­նե­րը մո­լո­րու­թյան մեջ են: Այս­պես ենք կար­ծում` հիմք ու­նե­նա­լով նաև Գրի­գոր Տաթևա­ցու գրա­ծը: Տաթևա­ցին «Գիրք հարց­ման­ցում» նշել է մի քա­նի մի­ջոց­ներ, ո­րոն­ցով Նե­ռը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում մարդ­կանց պետք է մո­լո­րեց­նի, դրանց թվում նա նշել է լեզ­վա­խո­սու­թյան մա­սին. «և չար հո­գիով խո­սել պի­տի տա այլ և այլ լե­զու­ներ»:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ