«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
06.12.2019 | 01:36
Խոսքը, անշուշտ, ոչ թե հայի, այլ հայության մեջ ապրող ու գործող, հայի անուն ազգանուն կրող տականքի մասին է, որը, իրոք, անմրցելի է, բայց որի գենետիկ ինքնությունը կամ էությունը բնավ հայինը չէ (առարկողները թող հայ ժողովրդի պատմությունը լավ ուսումնասիրեն):
Եվ, ահա, այդ տականքը, հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ակտիվացել է, ինչպես ասում են, ջրի երես ելել, քանի որ փաշինյանական նոր Հայաստանում, իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ու նրա վստահելի պաշտոնյաներից ոմանց շրջապատի մեղսակցության, «հայու գենն» ատողների համար միանգամայն նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Կոտայքի մարզում, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. դեկտեմբերի 2-ին հերթական սրբապղծությունն է կատարվել. Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում անհայտ անձը կամ անձինք կոտրել են պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները, ինչպես նաև պանթեոնը գիշերային ժամերին լուսավորող մի քանի լապտերներ: Վանդալիզմի տվյալ դրսևորումը ոստիկանները դեռ չեն բացահայտել:
«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Պռոշյանի կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը:
Այս տարվա ապրիլի 2-ին թալանեցին հերոս նահատակներից Արմենակ ՈՒրֆանյանի մորաքրոջ որդու և այլոց ավտոմեքենաները, իսկ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները` շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ լցնելով։
Պանթեոնում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նման սրբապղծության դրսևորումներ, «Եռաբլուր»-ից բացի, հայտնաբերվել են նաև որոշ գևրեզմանատներում, սակայն մնացել են չբացահայտված: Մասնավորապես` SHAMSHYAN.com-ն օգոստոսի 1-ին ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, որոնք հայտնել էին, որ նույն վայրագությունը, որը մի քանի օր առաջ հայտնաբերվել էր Նուբարաշենի, Եղվարդի, Զովունիի, գերեզմանոցներում, կատարվել է նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
2018 թ. հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ անհայտ վանդալներն ամբողջությամբ կոտրտել, ոչնչացրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Արցախյան ազատամարտի հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի (Պետո), Մանուկի, ինչպես նաև Շուշիի առանձնակի գումարտակի մարտիրոսված այլ հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: Անհայրենիք այդ տականքները հուշաքարերի կտորները լցրել էին Արագածի խառնարանի մեջ: Վանդալիզմի հիշյալ դրսևորումը հայտնաբերել էին դեպի Արագածի գագաթ իրենց ավանդական ուխտագնացությունը կատարող ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մի խումբ նախկին ազատամարտիկներ: Արագած լեռան վրա կատարված հանցագործությունը նույնպես չբացահայտվածների թվին է պատկանում:
ՈՒշագրավ ու հատկանշական մի փաստ. Ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ քննչական կոմիտեն իրենց պաշտոնական կայքերի լրահոսում անգամ մեկ նախադասությամբ չեն անդրադարձել Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կատարված վանդալիզմին: Գուցե հիմա արդեն ոչ թե հայկակա՞ն, այլ վանդալների՞ ժամանակն է…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Տավուշի բնակավայրերից, տարածքներից հետո հերթը, Պուտինին Ալիևի ասելով, Վարդենիսի գյուղերինն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-8
- Խաղալիքների նման ԱԹՍ- նե՞ր, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզում միջուկային օբյեկտը պաշտպանող ՀՕՊ համակարգն էր
- Իսրայելը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի, ինչ սպասել
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-7
- Իսրայելի բանակն արդեն կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում
- Զելենսկու և մյուսների համար կգտնվի՞, արդյոք, ռուսական զենքի հարվածներին դիմացող ռմբապաստարան
- Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը-2
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը
- Պարզաբանման սպասելիքով
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-6
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-5
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-4
- Ինչո՞ւ Իսրայելը հիմա ցանկացավ Իրանին պատերազմի մեջ ներքաշել, արդյոք ջհուդամասոնական հանցախմբի բուն թիրախը մենք չե՞նք
- Մեդվեդև, Լավրով. ՈՒկրաինան ահաբեկչական պետություն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները. 3
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-2
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-4
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-3
Մեկնաբանություններ