Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ նախագահը պատվով հեռանալու միջոց է համարում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի օրինագիծը

ԱԺ նախագահը պատվով հեռանալու միջոց է համարում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի օրինագիծը
10.12.2019 | 14:32

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատվով հեռանալու միջոց է համարում ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

«Չափազանց խորքային խնդրի շուրջ ենք քննարկում ծավալում: Շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է ներկայացված: ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ: ՍԴ-ն շատ մեղքերի մեջ մեղավոր է, և այս ճգնաժամը պետք է լուծվի: ՍԴ նախագահը մեր պետության արարողակարգով չորրորդ մարդն է, և մեր հասարակությունն այսօր չի վստահում ՍԴ-ին: Սա ընդամենը հնարավորություն է մեր պարզած ձեռքը օդում չթողնելու, պատվով հեռանալու, ընդունելու նոր խաղի կանոններ, հաշտվել, որ նոր Հայաստանում կոռուպցիա չի լինելու, չեն լինելու կեղծված ընտրություններ»,- ասաց Միրզոյանը:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ