Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով 45 րոպեանոց քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:
Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի, Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի հետ: