Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին
14.02.2020 | 21:56

ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացին՝ քաղխորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: Ակնհայտ է, որ այս գործընթացը հենց սկզբից իշխանությունն իրավականից տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության», - ասաց Զոհրաբյանը: Նա նշեց՝ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է լինելու իր քվեարկության մեջ՝ ընդգծելով, որ կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ