Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Վանեցյանը հորդորում է, որ Սուրեն Պապիկյանը անուն տա

Արթուր Վանեցյանը հորդորում է, որ Սուրեն Պապիկյանը անուն տա
14.02.2020 | 22:03

«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:


Արթուր Վանեցյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հավելելով, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ