Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը 15%-ով բարձրացնում է ԵՄ-ից ինքնաթիռների մաքսատուքերը

ԱՄՆ-ը 15%-ով բարձրացնում է ԵՄ-ից ինքնաթիռների մաքսատուքերը
15.02.2020 | 14:24

ԱՄՆ իշխանությունները որոշել են բարձրացնել մաքսատուրքերը Եվրամիությունից ներմուծված ինքնաթիռների համար: Մաքսատուքերը կբարձրանան 10-15%-ով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020-ի մարտի 18-ից: ԱՄՆ-ը ԵՄ-ից ներմուծված ինքնաթիռների մաքսատուրքերը բարձրացրել է 2019-ի հոկտեմբերին՝ Airbus եվրոպական ավիաշինական կոնցեռնի սուբսիդավորման առումով ԱՄՆ-ԵՄ վեճի շուրջ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արբիտրի որոշումից հետո: Այդ որոշումը Վաշինգտոնին թույլ տվեց սահմանել տարեկան 7,5 միլիարդ դոլար մաքսատուրք:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ