Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկրաշարժ Իրանում

Երկրաշարժ Իրանում
16.02.2020 | 23:42

Իրանի հարավային շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 12:30-ին՝ UTC-ի ժամանակով: Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբբաս քաղաքից 48 կմ դեպի արևմուտք: Օջախը տեղակայված է եղել 47 կմ խորությամբ: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ