Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատի՞ն

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատի՞ն
17.02.2020 | 13:22

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիների ելույթներից հատվածներ, որոնք փաստացի արձագանք են Մյունխենում Փաշինյան-Ալիեւ դեբատին:


«․․․Այո, աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք նույնպես ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի, որովհետեւ դուք այն երբեք չեք ունեցել՝ անկախ Ադրբեջանի Հանրապետությունը, եւ անկախություն դուք ձեռք եք բերել ղարաբաղցիների հետ միասին։ Ես մասնակցել եմ ռազմական գործողություններին եւ հպարտ եմ այն արդյունքով, ինչ մենք այսօր ունենք», մեջբերում է կայքը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի հարցին Քոչարյանի պատասխանից։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ