Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկրաշարժ Իրանում

Երկրաշարժ Իրանում
23.02.2020 | 15:29

Այսօր, ժամը 09:53-ին գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ Իրանի Սալմաստ քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ