Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը

Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
23.02.2020 | 15:36

Սիրիական բանակը մասնակիորեն ազատագրել է ապառազմականացված գոտին Իդլիբ նահանգում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:


Ըստ նրա՝ դե ֆակտո գոտին գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ, բայց նրանց խնդիրն է կանգնեցնել ահաբեկչական գրոհները, այլ ոչ թե դուրս գալ սահման: «Մեր խնդիրն այն չէ, որ Սիրիայի կառավարական զորքերը սահման հասնեն և այնտեղ կանգ առնեն: Նրանք արձագանքեցին ահաբեկիչներին: Եթե ահաբեկիչները գնդակոծում են երկրի երկրորդ խոշոր քաղաքը, հավանաբար, հենց դրանում է կառավարական ուժերի մոտիվացիան», – ասել է նա:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ