Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերբիայի կառավարությունը բոլոր չափահաս քաղաքացիներին 100-ական եվրո կբաժանի

Սերբիայի կառավարությունը բոլոր չափահաս քաղաքացիներին 100-ական եվրո կբաժանի
30.03.2020 | 22:30

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է 5 միլիարդ եվրո տրամադրել գործարար շրջանակներին` կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքները հաղթահարելու նպատակով, բոլոր չափահաս քաղաքացիներին (ընդհանուր առմամբ 5 միլիոն մարդու) 100-ական եվրոյի միանվագ օգնություն կտրամադրի: Սերբիայում արդեն երկրորդ շաբաթն է՝ արտակարգ դրություն է հայտարարված: Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի, վարակակիրների ընդհանուր թիվը՝ 700-ի:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ