Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հի­փո­թե­քա­յին վարկ ստա­նա­լու հա­մար նվա­զա­գույն ե­կամ­տի շեմ սահ­ման­ված չէ»

«Հի­փո­թե­քա­յին վարկ ստա­նա­լու հա­մար նվա­զա­գույն ե­կամ­տի շեմ սահ­ման­ված չէ»
09.06.2020 | 00:53

-Հի­փո­թե­քա­յին ծրագ­րե­րը հե­տաքր­քում են հա­սա­րա­կու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րին։ Գաղտ­նիք չէ նաև, որ այդ ծրագ­րե­րից հիմ­նա­կա­նում օգտ­վում է սո­ցիա­լա­պես ա­պա­հով­ված խա­վը, քա­նի որ հի­փո­թե­քա­յին վար­կե­րի ձևա­կերպ­ման ժա­մա­նակ, ան­գամ սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի դեպ­քում, վար­կա­ռուի աշ­խա­տա­վար­ձը պետք է կազ­մի ոչ պա­կաս, քան 300 հա­զար դրամ։ Ա­վե­լին, մինչ օրս հի­փո­թե­քա­յին ծրագ­րե­րը նա­խա­տես­ված էին միայն ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Սա իս­կա­պես լուրջ խն­դիր է, ին­չի մա­սին մենք ժա­մա­նա­կին գրել ենք։ Վեր­ջերս հի­փո­թե­քա­յին շու­կա­յում ի­րա­կա­նաց­վել է փո­փո­խու­թյուն, ըստ ո­րի, չա­մուս­նա­ցած ան­ձինք ևս ցածր տո­կո­սադ­րույք­նե­րով կա­րող են ներգ­րավ­ված լի­նել հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման ծրագ­րե­րում։ Ով­քե՞ր կա­րող են մաս­նա­կից դառ­նալ այս ծրագ­րին. հար­ցի շուրջ զրու­ցե­ցինք «Ազ­գա­յին հի­փո­թե­քա­յին ըն­կե­րու­թյան» գոր­ծա­դիր տնօ­րեն ԷԴ­ՄՈՆ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ հետ։

-2018-ի ըն­թաց­քում «Ազ­գա­յին հի­փո­թե­քա­յին ըն­կե­րու­թյուն» ՎՎԿ ՓԲԸ-ն (այ­սու­հետ՝ Ըն­կե­րու­թյուն) հի­փո­թե­քա­յին վար­կե­րի հա­սա­նե­լիու­թյան մե­ծաց­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­րել է ծրագ­րա­յին վար­կե­րի ընդ­հա­նուր պայ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն­ներ, շա­հա­ռու­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով բնա­կա­րան ձեռք բե­րե­լու ըն­դա­մե­նը 10 % կան­խավ­ճա­րով, ե­թե շա­հա­ռուն, բա­ցի ձեռք բեր­վող բնա­կա­րա­նից, գրա­վադ­րում է նաև երկ­րորդ գույք կամ գնում կան­խավ­ճա­րի ա­պա­հո­վագ­րու­թյուն,- ման­րա­մաս­նում է մեր զրու­ցա­կի­ցը։- Ի դեպ, կան­խավ­ճա­րի ա­պա­հո­վագ­րու­թյան դեպ­քում երկ­րորդ գույ­քի գրավ չի պա­հանջ­վում։ Իսկ մինչև 30 տա­րե­կան չա­մուս­նա­ցած ան­ձանց հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել բնա­կա­րան ձեռք բե­րե­լիս ստա­նա­լու հի­փո­թե­քա­յին վար­կեր 7,5 % կան­խավ­ճա­րով, ե­թե բնա­կա­րա­նը ձեռք է բեր­վում ան­մի­ջա­պես կա­ռու­ցա­պա­տո­ղից։
-Աս­վում է, որ վար­կը կա­րող է տրա­մադր­վել մի­ջին և ցածր ե­կամ­տի դեպ­քում ևս։ Ե­թե քա­ղա­քա­ցու «կեղ­տոտ» աշ­խա­տա­վար­ձը 75000 դրամ է, այդ դեպ­քում նրան կտա­մադր­վի՞ հի­փո­թե­քա­յին վարկ, ի՞նչ պայ­ման­նե­րով։ Ե­թե նշ­ված գու­մա­րը բա­վա­րար չէ, ա­պա հս­տա­կեց­րեք, թե ցածր ե­կա­մուտ աս­վա­ծը որ­քա՞ն պետք է կազ­մի։
-Ծրագ­րա­յին հի­փո­թե­քա­յին վարկ ստա­նա­լու հա­մար նվա­զա­գույն ե­կամ­տի շեմ սահ­ման­ված չէ։ Ըն­կե­րու­թյան ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում կարևոր է հի­փո­թե­քի ամ­սա­կան մա­րում­նե­րի և վար­կա­ռուի ե­կամ­տի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը, ո­րը չպետք է գե­րա­զան­ցի 45 տո­կո­սը, այ­սինքն՝ վար­կա­ռուն չի կա­րող հի­փո­թե­քա­յին վար­կի մար­մանն ուղ­ղել իր ե­կամ­տի 45 տո­կո­սից ա­վե­լի գու­մար։ Հետևա­բար, ե­թե բնա­կա­րա­նը թանկ է, ա­պա ե­կա­մու­տը ևս պետք է բարձր լի­նի։ Միա­ժա­մա­նակ, ե­թե վար­կա­ռուի ե­կա­մու­տը չի բա­վա­րա­րում իր նա­խընտ­րած բնա­կա­րա­նը ձեռք բե­րե­լուն, ա­պա կա­րող է հի­փո­թե­քա­յին վարկ ստա­նալ հա­մա­վար­կա­ռուի հետ, ին­չը թույլ կտա հաշ­վի առ­նել նրանց ընդ­հա­նուր ե­կա­մու­տը։ Բա­ցի այդ, ան­մի­ջա­պես կա­ռու­ցա­պա­տո­ղից բնա­կա­րան ձեռք բե­րե­լիս պե­տու­թյան կող­մից վե­րա­դարձ­վող ե­կամ­տա­հար­կը Ըն­կե­րու­թյան ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում ևս դի­տարկ­վում է որ­պես ե­կա­մուտ՝ ողջ կյան­քի ըն­թաց­քում վե­րա­դարձ­վող վար­կի մի­ջին ամ­սա­կան գու­մա­րի չա­փով։
Վար­կա­ռուի հա­մա­վար­կա­ռուի ե­կամ­տի պայ­ման­նե­րում ձեռք բեր­վող բնա­կա­րա­նի հա­մար վար­կի ա­ռա­վե­լա­գույն գու­մա­րի և մա­րում­նե­րի հաշ­վարկ­ներ ա­նե­լիս կա­րե­լի է օգտ­վել Ըն­կե­րու­թյան կայ­քում առ­կա վար­կի ամ­սա­կան վճա­րի առ­ցանց հաշ­վի­չից։
-Ցածր ե­կամ­տի դեպ­քում ինչ­պե՞ս է լուծ­վում կան­խավ­ճա­րի հար­ցը, և հա­մա­վար­կա­ռու պա­հանջ­վու՞մ է, թե՞ ոչ։
-Ըն­կե­րու­թյու­նը նվա­զեց­րել է կան­խավ­ճա­րը` 30 %-ից դարձ­նե­լով 10 % (7,5 %` մինչև 30 տա­րե­կան չա­մուս­նա­ցած ան­ձանց հա­մար, ե­թե բնա­կա­րա­նը ձեռք է բեր­վում կա­ռու­ցա­պա­տո­ղից), սա­կայն ցածր կան­խավ­ճա­րով հի­փո­թե­քը են­թադ­րում է լրա­ցու­ցիչ ա­պա­հո­վու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն` մեկ այլ ան­շարժ գույ­քի գրա­վի կամ կան­խավ­ճա­րի ա­պա­հո­վագ­րու­թյան տես­քով։ Ե­թե շա­հա­ռուն չու­նի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով ի­րեն պատ­կա­նող ան­շարժ գույք, ո­րը կա­րող է գրա­վադ­րել, նրան ա­վե­լի հար­մար կլի­նի օգտ­վել կան­խավ­ճա­րի ա­պա­հո­վագ­րու­թյան գոր­ծի­քից։ Վար­կա­ռուն ա­պա­հո­վագ­րում է կան­խավ­ճա­րի պա­կաս վճար­ված մա­սը, այ­սինքն՝ 30 % և 10% (7,5 %` մինչև 30 տա­րե­կան չա­մուս­նա­ցած ան­ձանց հա­մար, ե­թե բնա­կա­րա­նը ձեռք է բեր­վում կա­ռու­ցա­պա­տո­ղից) կան­խավ­ճար­նե­րի տար­բե­րու­թյու­նը։ Այս­պի­սով, կան­խավ­ճա­րի ա­պա­հո­վագ­րու­թյան ամ­բող­ջա­կան գու­մա­րը կախ­ված կլի­նի բնա­կա­րա­նի ար­ժե­քից. որ­քան թանկ է բնա­կա­րա­նը, այն­քան ա­վե­լի մեծ կլի­նեն ա­պա­հո­վագ­րու­թյան գծով վճար­նե­րը։ Միա­ժա­մա­նակ, ե­թե վար­կա­ռուի ե­կա­մուտ­նե­րը չեն բա­վա­րա­րում իր նա­խընտ­րած բնա­կա­րա­նը հի­փո­թե­քով ձեռք բե­րե­լու հա­մար, ա­պա պայ­մա­նագ­րով կա­րող է լի­նել նաև հա­մա­վար­կա­ռու, ում ե­կա­մուտ­նե­րը վար­կա­ռուի ե­կա­մուտ­նե­րի հետ հա­մա­տեղ կբա­վա­րա­րեն տվյալ բնա­կա­րա­նը ձեռք բե­րե­լու հա­մար։
-Փո­փոխ­ված ծրա­գի­րը են­թադ­րում է նաև վար­կի մար­ման ժամ­կետ­նե­րի եր­կա­րաձ­գում. քա­նի՞ տա­րում պետք է վար­կը մար­վի։
-Ըն­կե­րու­թյան ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում հի­փո­թե­քա­յին վար­կե­րը կա­րող են տրա­մադր­վել նվա­զա­գույ­նը 10 և ա­ռա­վե­լա­գույ­նը 35 տա­րի ժամ­կե­տով։ 2019 թվա­կա­նից ի վեր վե­րա­ֆի­նան­սա­վոր­ված բնա­կա­րա­նի ձեռք­բեր­ման նպա­տա­կով հի­փո­թե­քա­յին վար­կե­րի ա­վե­լի քան 60 %-ն ու­նե­ցել է 20 և ա­վե­լի տա­րի մար­ման ժամ­կետ, մինչ­դեռ 2017 թվա­կա­նին այդ ցու­ցա­նի­շը կազ­մել է 33 %: Որ­քան եր­կար է վար­կի մար­ման ժամ­կե­տը, այն­քան փոքր է ամ­սա­կան մա­րում­նե­րի չա­փը։ Օ­րի­նակ, ե­թե հի­փո­թե­քա­յին վար­կի գու­մա­րը 10 մլն դրամ է, իսկ տո­կո­սադ­րույ­քը՝ 10 %, ա­պա 10 տա­րի մար­ման ժամ­կե­տի դեպ­քում ամ­սա­կան վճա­րի չա­փը կկազ­մի 132151 դրամ, մինչ­դեռ 20 տա­րի մար­ման ժամ­կե­տի դեպ­քում այն կկազ­մի 96502 դրամ։
Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 25181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ