Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ քա­նո­նա­հա­րու­հի Մա­րիան­նա Գևոր­գ­յա­նը՝ հա­մաշ­խար­հա­յին World Folk Vision մր­ցույ­թի գլ­խա­վոր մր­ցա­նա­կա­կիր

Հայ քա­նո­նա­հա­րու­հի Մա­րիան­նա Գևոր­գ­յա­նը՝ հա­մաշ­խար­հա­յին World Folk Vision մր­ցույ­թի գլ­խա­վոր մր­ցա­նա­կա­կիր
03.07.2020 | 00:53

Հայ քա­նո­նա­հա­րու­հի ՄԱՐԻԱՆ­ՆԱ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԸ, ո­րը բազ­մա­թիվ հան­րա­պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րի ա­ռա­ջին կար­գի դափ­նե­կիր ու ոս­կե մե­դա­լա­կիր է, հա­մաշ­խար­հա­յին World Folk Vision մր­ցույթ-փա­ռա­տո­նում ա­ր­ժա­­նա­ցավ Գլ­խա­վոր մր­ցա­նա­կի, «Գրանդ Պրիի»՝ «Աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րի ե­րաժշ­տու­թյուն» ան­վա­նա­կար­գում և, հու­րա­խու­թյուն Հա­յաս­տա­նի, գլ­խա­վո­րեց մր­ցույ­թի մաս­նա­կից 100 ե­րա­ժիշտ­նե­րի ցան­կը: Մա­րիան­նա Գևոր­գյա­նի ներ­կա­յաց­րած բարձր ար­վես­տը գնա­հատ­վեց ըստ ար­ժան­վույն, և մեր Ե­ռա­գույ­նը ծա­ծան­վեց իր ողջ վե­հու­թյամբ: Աշ­խար­հը լսեց մեր ազ­գա­յին նվա­գա­րա­նի մաք­րա­մա­քուր, զու­լալ ձայ­նը, վա­յե­լեց Սա­յաթ-Նո­վա­յի փա­ռա­հեղ «Էշ­խե­մե­դը»: Այս­պի­սի հա­յու­հի­ներն են մեր ճա­կա­տը պարզ պա­հում աշ­խար­հում:


Քա­նո­նը արևե­լյան նվա­գա­րան է, մեզ է հա­սել 5-րդ դա­րից, և Մա­րիան­նա Գևոր­գյա­նը, ներ­կա­յաց­րեց հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կում, որ­պես հայ ազ­գա­յին նվա­գա­րան: Մր­ցույ­թի մաս­նա­կից եր­կր­նե­րում էին մեր հարևան պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք նույն­պես ու­նեն ե­րաժշ­տա­կան այս գոր­ծի­քը, բայց ան­հեր­քե­լի է, որ աշ­խար­հը ճա­նա­չեց հայ քա­նո­նը հա­յու­հու նվա­գով: Սա մշա­կու­թա­յին հար­թա­կում մեծ ձեռք­բե­րում է և հաղ­թա­նակ: Մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րը բազ­մա­թիվ շնոր­հա­կա­լա­կան նա­մակ­նե­րով հայտ­նել են ի­րենց հիաց­մուն­քը հա­յաս­տան­ցի ե­րաժշ­տի բա­ցա­ռիկ տա­ղան­դի առն­չու­թյամբ: Մր­ցույ­թը միայն այս տա­րի է ըն­թա­ցել օն­լայն ձևա­չա­փով` թա­գա­վա­րա­կի պատ­ճա­ռով: Մաս­նա­կից­նե­րը կի­սաեզ­րա­փա­կիչ փուլ են ան­ցել ժյու­րիի ընտ­րու­թյամբ, իսկ կի­սաեզ­րա­փա­կիչ ու եզ­րա­փա­կիչ փու­լերն ըն­թա­ցել են 50/50 տար­բե­րա­կով՝ անվ­ճար օն­լայն քվեար­կու­թյամբ ու ժյու­րիի ո­րոշ­մամբ: Կի­սաեզ­րա­փա­կիչ փու­լում ե­ղել են 115 երկ­րի 3950 մաս­նա­կից, եզ­րա­փա­կիչ փուլ է ան­ցել 60 երկ­րի 100 մաս­նա­կից: Ռե­կոր­դա­յին թվով քվեար­կու­թյուն է ե­ղել (26 մի­լիոն ձայն) աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րից: Քա­նո­նա­հա­րու­հուն սա­տա­րել ու ոգևո­րել են աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րից՝ թե՛ հայ, թե՛ օ­տա­րազ­գի ար­վես­տա­սեր հան­րու­թյու­նը: Սա պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն է՝ քա­նոն նվա­գա­րա­նը աշ­խար­հում վա­վե­րաց­վեց որ­պես հայ­կա­կան նվա­գա­րան՝ տա­ղան­դա­շատ քա­նո­նա­հա­րու­հու բա­ցա­ռիկ կա­տար­ման շնոր­հիվ։ Որ­քան է­ներ­գիա և ուժ կա այս փխ­րուն էա­կի մեջ, որ նվա­ճեց հզոր գեր­տե­րու­թյուն­նե­րի հան­դի­սա­տե­սի և ժյու­րիի սերն ու հար­գան­քը՝ ար­ժա­նա­նա­լով Գլ­խա­վոր մր­ցա­նա­կի: Աստ­վա­ծա­յին շնոր­հով օժտ­ված հայ աղ­ջիկ, որ ա­րեց անհ­նա­րի­նը այս թա­գա­վա­րա­կի օ­րե­րին:
Աշ­խարհն այս դժն­դակ օ­րե­րին նվա­գեց հա­յե­րեն՝ շր­ջա­գա­յե­լով հա­մա­ցան­ցա­յին ե­րաժշ­տա­կան տի­րույ­թում։ Օ­տա­րազ­գի ե­րա­ժիշտ­նե­րը սո­վո­րե­ցին ու նվա­գե­ցին Կո­մի­տաս, Սա­յաթ-Նո­վա, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տու­թյուն՝ ծա­նո­թա­նա­լով հայ մշա­կույ­թին, գե­ղա­տե­սիլ վայ­րե­րին, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին ու Հա­յաս­տան աշ­խար­հին: Մա­րիան­նա Գևոր­գյան քա­նո­նա­հա­րու­հուն բա­ցա­հայ­տե­ցին նաև Հնդ­կաս­տա­նի ու Հու­նաս­տա­նի փա­ռա­տո­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը. նրանց հրա­վե­րով մեր հայ­րե­նակ­ցու­հին ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյամբ փայ­լեց Հնդ­կաս­տա­նի հե­ռուս­տաե­թե­րում: Հու­նաս­տա­նյան փա­ռա­տո­նը նաև հե­ռար­ձակ­վե­լու է Բրյու­սե­լի կի­նո­թատ­րոն­նե­րում, և հան­գա­նա­կու­թյուն­նե­րը փո­խանց­վե­լու են բա­րե­գոր­ծա­կան նպա­տա­կով` թա­գա­վա­րա­կով հի­վանդ­նե­րին:


Լի­լիթ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ