«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն

Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն
08.07.2020 | 10:21

Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը մեկնաբանել է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխությունը: Ռուս ուղղափառ եկեղեցին հուլիսի 6-ին հայտարարություն է տարածել, պատրիարք Կիրիլը իր անհանգստությունն է հայտնել «թուրք որոշ քաղաքական գործիչների կոչերի առիթով՝ վերանայելու Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը, քրիստոնեական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկի»: Նա այդ քայլն անվանել է սպառնալիք քրիստոնեական քաղաքակրթությանը, հոգևորականությանն ու պատմությանը: Պատրիարքը հիշեցրել է, որ «Կոստանդնուպոլսի եկեղեցու հազարամյա հոգևոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ ռուս ժողովուրը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ընկալել ու ընկալում է դառնությամբ ու զայրույթով»: Տաճարը մզկիթ դարձնելու որոշման դեմ հանդես է եկել և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը: Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում: 1453-ին Կոստանդուպոլիսը գրավելուց հետո սուլթան Մեհմեդ երկրորդը հրամայել է տաճարը մզկիթ դարձնել: 1935-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով տաճարին տրվել է թանգարանի կարգավիճակ: Տաճարը մզկիթ դարձնելու գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահայտել է 2019-ին: Հուլիսի 2-ի Թուրքիայի պետական խորհուրդը (վարչական արդարադատության բարձրագույն ատյանը) քննարկել է այդ նախագծի իրականացման կարևորոթյունը: Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կընդունվի 2 շաբաթում:


Կրեմլում նույնպես մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել որոշումն ընդունելիս հաշվի առնել փաստը, որ Կոստանդնուպոլսում տեղակայված տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է և ունի ճարտարապետական ու հոգևոր արժեք:
RFI

Հ.Գ. Համայն Ռուսիո պատրիարքը իր հայտարարության մեջ նշել է.«Խորապես անհանգստացած եմ թուրք որոշ քաղաքական գործիչների կոչերով՝ վերանայելու Սուրբ Սոֆիայի թանգարանային կարգավիճակը, քրիստոնեական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկի: 6-րդ դարում ի փառս Ամենափրկիչ Քրիստոսի կառուցված այս տաճարը մեծ նշանակություն ունի բոլոր ուղղափառների համար: Եվ հատկապես թանկ է Ռուսական եկեղեցու համար: Մեծ իշխան Վլադիմիրի դեսպանները, ոտք դնելով այդ տաճար՝ գերվել են նրա երկնային գեղեցկությամբ: Լսելով նրանց պատմությունը՝ սուրբ Վլադիմիրը կնքվել է ու կնքել Ռուսիան, որ դրանից հետո քայլ է արել իր համար նոր հոգևոր ու պատմական չափում՝ քրիստոնեական քաղաքակրթություն: Բազում սերունդների միջով մեզ է փոխանցվել հիացումն այդ քաղաքակրթության նվաճումներով, որոնց մի մասն ենք մենք հիմա: Եվ որի սիրով երկրպագվող սիմվոլներից է եղել ու մնում Սուրբ Սոֆիան: Նրա կերպարը հաստատուն մտել է մեր մշակութի ու պատմության մեջ: Մեզ ուժ է տվել ու ներշնչանք մեր ճարտարապետներին Կիևում, Նովգորոդում, Պոլոցկում՝ Հինավուրց Ռուսիայի բոլոր գլխավոր հոգևոր կենտրոններում: Ռուսիայի ու Կոստանդնուպոլսի հարաբերությունների պատմությունում եղել են տարբեր, երբեմն բավականին բարդ շրջաններ: Բայց Կոստանդնուպոլսի եկեղեցու հազարամյա հոգևոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ ռուս ժողովուրը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ընկալել ու ընկալում է դառնությամբ ու զայրույթով: Սուրբ Սոֆիային սպառնալիքը սպառնալիք է քրիստոնեական քաղաքակրթությանը, նշանակում է՝ մեր հոգևոր աշխարհին ու պաըմությանը: Այսօր էլ ռուս յուրաքանչյուր ուղղափառ մարդու համար Սուրբ Սոֆիան քրիստոնեության մեծ սրբավայր է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտքն է հավասարակշռություն պահպանելը՝ հասարակության հակասությունները հաշտեցնելը, այլ ոչ թե սրելը, նպաստելը մարդկանց միավորմանը, ոչ թե խզմանը:


Այսօր Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ռուսաստանը ուղղափառ բնակչության մեծամասնությամն երկիր է: Այդ պատճառով էլ այն, ինչ կարող է կատարվել Սուրբ Սոֆիայի հետ, ռուս ժողովուրդը ընդունում է խոր ցավով: Հույս ունեմ, որ Թուրքիայի պետական ղեկավարությունը խելամիտ կլինի: Սուրբ Սոֆիայի՝ քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկի, ամբողջ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների համար սիմվոլ տաճարի, ներկա չեզոքության կարգավիճակի պահպանումը կծառայի Ռուսաստանի ու Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը, միջկրոնական խաղաղության ու համաձայնության ամրապնդմանը»:
Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի կարծիքով Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը կարող է միջազգային լարում առաջացնել:
«Սուրբ Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի ամբողջ աշխարհի քրիստոնյաներին իսլամի դեմ է տրամադրելու: Սուրբ Սոֆիան սակրալ վայր է, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, և կարող է այդ երկու աշխարհները բաժանել այն պահին, երբ մահացու կորոնավիրուսի պանդեմիայից տառապող մարդկությունը կարիք ունի միասնության ու ընդհանուր կողմնորոշիչների»: Հունաստանի կառավարությունը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումն անվանել է ռեակցիոն: Թուրքիայի կառավարությունը պետք է հաշվի առնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքը՝ Սուրբ Սոֆիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության ցանկում է իբրև թանգարան: Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ լռում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ