«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ես նա­խան­ձում եմ

Ես նա­խան­ձում եմ
10.07.2020 | 00:06

Ամ­բողջ կյան­քում չեմ զգա­ցել, որ նա­խան­ձը հզոր զգա­ցում է ու չեմ նա­խան­ձել, հա­մա­րել եմ մար­դու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վի­րա­վո­րող ու ստոր զգա­ցում, որ ան­վա­յել է ի­րեն խե­լա­միտ հա­մա­րող մար­դու հա­մար: Հի­մա սկ­սել եմ նա­խան­ձել: Նա­խան­ձում եմ ֆրան­սիա­ցի­նե­րին. նրանց նա­խա­գա­հը ընտ­րու­թյուն­նե­րից 2 տա­րի ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյան կազմ ու ԿԱ­ՌՈՒՑ­ՎԱԾՔ է փո­խում, որ ճգ­նա­ժամն ա­րագ ու ար­դյու­նա­վետ հաղ­թա­հա­րի: Նա­խան­ձում եմ բրի­տա­նա­ցի­նե­րին. վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նի կա­ռա­վա­րու­թյու­նը 1 մի­լիարդ 570 մի­լիոն ֆունտ ստեռ­լինգ է տրա­մադ­րել մշա­կույ­թին: «Ար­վես­տը մեր ազ­գա­յին կյան­քի սր­տում է, լի­նի ձեր տե­ղա­կան փոք­րիկ թատ­րո­նը, որ­տեղ դուք մն­ջա­խաղ կդի­տեք, լի­նի մեր պատ­մու­թյան մա­սը՝ Շեքս­պի­րից մինչև Էդ Շի­րան, մեր էու­թյունն է, ո­րը պար­տա­վոր ենք պաշտ­պա­նել»,- ա­սել է մշա­կույ­թի նա­խա­րար Օ­լի­վեր Դաու­դե­նը։ Նա­խան­ձում եմ պար­զա­միտ­նե­րին, որ տր­վել են ե­րա­նե­լի ինք­նա­խա­բեու­թյա­նը՝ Սպի­տակ տան խոս­նակն ար­տա­բե­րեց «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն» ար­տա­հայ­տու­թյու­նը, ի­մա՝ ԱՄՆ-ը ճա­նա­չեց հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Քե­լի Մա­քե­նա­նը ի թիվս այլ օ­րի­նակ­նե­րի նշել է Դեն­վե­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հու­շա­հա­մա­լի­րը, ո­րը հար­ձակ­ման էր են­թարկ­վել ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան դեմ ցույ­ցե­րի ժա­մա­նակ: «Երբ պղծ­վում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շա­հա­մա­լի­րը, ո­րը ո­գե­կո­չում է մարդ­կու­թյան դեմ կա­տար­ված բո­լոր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, այդ թվում` ստր­կու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կը, գործ ու­նենք գի­տակ­ցու­թյան և պատ­մա­կան գի­տե­լի­քի պա­կա­սի հետ», - ա­սել է խոս­նա­կը: Հե­տո՞ ինչ: ԱՄՆ Կոնգ­րե­սի Հա­մայ­նք­նե­րի պա­լատն ու Սե­նա­տը բա­նաձևեր ըն­դու­նե­ցին՝ ճա­նա­չե­լով հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ի՞նչ փոխ­վեց: Ես նա­խան­ձում եմ նրանց, որ չե­ղա­ծը տես­նում են, ակն­հայ­տը՝ ոչ:


ՈՒ հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, երբ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյունն ա­ռա­ջար­կում է 4 ան­գամ ա­վե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պե­տա­կան տուր­քը՝ ՀՀ-ում սո­ցիալ-տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի Ա­ՃԸ հաշ­վի առ­նե­լով: Այ­սինքն՝ հենց նոր ի­մա­ցան, որ 1999-ից դրույ­քա­չափ չի փոխ­վել ու հի­մա՝ ՍՈ­ՑԻԱԼ-ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ այս պայ­ման­նե­րում ճիշտ ժա­մա­նակն է պե­տա­կան տուր­քը քա­ռա­պատ­կե­լու: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, որ ե­թե Հա­յաս­տա­նում տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռանց­քը ՀԴՄ կտ­րոնն է, ու­րեմն կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միակ մի­ջոցն էլ պի­տի լի­նի… դի­մա­կը և տու­գան­քը, ո­րի «շնոր­հիվ» Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռա­ջա­տա­րը լի­նել 1 մլն շն­չի հաշ­վով կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման և մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շով: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, երբ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը «Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օ­րենս­գր­քում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին», «ՀՀ վար­չա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին» օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թեթ է նա­խա­պատ­րաս­տում ու ա­ռա­ջար­կում ար­տա­կարգ դրու­թյան ըն­թաց­քում հան­րա­յին բաց տա­րածք­նե­րում դի­մակ կրե­լու պա­հանջ­նե­րը խախ­տե­լու դեպ­քում սահ­մա­նել՝ 20000 դրամ տու­գանք, իսկ փակ տա­րածք­նե­րում, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րում և աշ­խա­տա­վայ­րում դի­մակ կրե­լու պա­հանջ­նե­րը խախ­տե­լու հա­մար՝ 50000:

Լու՞րջ եք ա­սում: Իսկ ժա­մա­նա­կը չէ՞ ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցուն 10000, շար­քա­յի­նին՝ 30000 դրամ տու­գա­նել, որ շն­չե­լուց հե­տո ար­տաշն­չում է: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, որ այս օ­րե­րին ՍԴ-ի հար­ցը չլու­ծած՝ կա­ռա­վա­րու­թյու­նը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին է թի­րա­խա­վո­րել՝ մո­ռա­նա­լով, որ քրիս­տո­նեու­թյան դեմ 2020 տա­րի պայ­քա­րել են միայն ա­ղան­դա­վոր­նե­րը, 7-րդ դա­րից հե­տո՝ մու­սուլ­ման­նե­րը: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, որ «Նոր Հա­յաս­տա­նում» Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նույ­նաց­վում է վար­չու­թյան, օ­ծյալ Վե­հա­փա­ռը՝ վար­չու­թյան պե­տի հետ: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում նրանց լռու­թյու­նը, ում թվում է, որ այս ա­մենն ի­րեն չի վե­րա­բե­րում, ու ին­քը ո­չինչ չի կա­րող կամ չպի­տի ա­նի, երբ կր­թա­կան ծրագ­րե­րից «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան հան­վում է՝ մենք աշ­խար­հիկ պե­տու­թյուն ենք ու ե­կե­ղե­ցին պե­տու­թյու­նից ան­ջատ է: Հա՞ որ, իսկ զբո­սաշր­ջու­թյու­նը պե­տու­թյու­նը ին­չի՞ հաշ­վին է ու­զում զար­գաց­նել՝ նույ­նիսկ 20-րդ դա­րի կա­ռույց­նե­րը ջն­ջող Երևա­նի՞, թե՞ երկ­րով մեկ սփռ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի ցու­ցադ­րու­թյան:

Մա­տե­նա­դա­րա­նի ու մշա­կույ­թի, ո­րի հիմ­քում քրիս­տո­նեու­թյունն է: Մեր­ժե­լով ե­կե­ղե­ցին՝ մեր էու­թյու՞նն ենք մեր­ժում, թե՞ «կո­ռում­պաց­ված տեր­տեր­նե­րին»: Որևէ մե­կը այս հար­ցը ի­րեն տվե՞լ է: Ե­կե­ղե­ցին ար­ժե­հա­մա­կարգ է ձևա­վո­րում, ին­չո՞վ եք փո­խա­րի­նե­լու: Ա­զատ Վշ­տու­նու «Հու­զան­քո՞վ», թե «զան­գով»: Եվ ի­րա­կա­նում ու՞մ մահն է գու­ժե­լու այդ «զան­գը»: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, որ հնա­րա­վոր է հան­րակր­թա­կան դպ­րո­ցից, հե­տո էլ բու­հե­րից, հա­նել հա­յե­րե­նի դա­սա­ժա­մե­րը՝ 10 տա­րի հե­տո ստա­նա­լով տգետ ու ա­պազ­գա­յին սե­րունդ: ՈՒ ո՞րն է լի­նե­լու այդ ժա­մա­նակ հա­յի և մոն­ղո­լի, հա­յի և վրա­ցու, հա­յի և ար­գեն­տի­նա­ցու տար­բե­րու­թյու­նը, այն, որ նրանք ի­րենց մայ­րե­նին գի­տե՞ն, մենք գի­տենք՝ նրա՞նց մայ­րե­նին: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, երբ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է՝ ՀՀ քա­ղա­քա­ցին կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­նա­լու մա­տե­րիալ չէ՝ ՄԱՐ­ԴԸ ընդ­հան­րա­պես ՄԱ­ՏԵ­ՐԻԱԼ չէ: ՈՉՆ­ՉԻ: Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ ստեղծ­ված մար­դուն «մա­տե­րիալ» հա­մա­րե­լը աստ­վա­ծա­նար­գանք է ու ցի­նիզմ: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում, որ սեպ­տեմ­բե­րին ԱԺ-ում ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­վե­լու է քն­նիչ հանձ­նա­ժո­ղով՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ու­սում­նա­սի­րե­լու հա­մար: ՈՒ ո­րով­հետև բո­լո­րո­վին վս­տահ չեմ, որ հանձ­նա­ժո­ղո­վը ու­շա­ցած չէ՝ ոչ թե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է հա­մա­ձայ­նեին աշ­նա­նը նման հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րե­լուն, այլ ապ­րիլ-մա­յի­սին պա­հան­ջեին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը՝ տես­նե­լով կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը, ստիպ­ված եմ հար­ցա­շար կազ­մել նրանց հա­մար: Բնավ ոչ ամ­բող­ջա­կան, բայց՝ հիմ­նա­կան հար­ցե­րով ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին.


1. Ի՞նչ դեր եք ու­նե­ցել Դուք կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում, ի՞նչ դեր է ու­նե­ցել պա­րե­տը և ի՞նչ դեր է ու­նե­ցել վար­չա­պե­տը, ո՞վ է պա­տաս­խա­նա­տու ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման հա­մար:
2. Ին­չու՞ Հա­յաս­տա­նում չս­տեղծ­վեց ՊԵ­ՏԱ­ԿԱՆ մաս­նա­գի­տա­կան խոր­հուրդ՝ հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րից ու հի­վան­դա­նոց­նե­րի տնօ­րեն­նե­րից, ինչ­պես այլ եր­կր­նե­րում, որ ար­դեն հաղ­թա­հա­րել են կո­րո­նա­վի­րու­սը ու բա­ցել սահ­ման­նե­րը:
3. Ին­չու՞ այդ­քան ուշ սահ­ման­վեց կա­րան­տի­նը և ո՞վ է պա­տաս­խա­նա­տու կա­րան­տի­նի ռե­ժի­մը չպա­հե­լու հա­մար:
4. Քա­նի՞ փու­լի եք բա­ժա­նում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը և որ փու­լում ի՞նչ եք ա­րել՝ լիար­ժեք բուժս­պա­սարկ­ման ա­պա­հով­ման հա­մար՝ որ­քա՞ն է ե­ղել ու որ­քա՞ն է ա­վե­լաց­վել մահ­ճա­կալ­նե­րի ֆոն­դը, որ­քա՞ն՝ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րի­նը, ի՞նչ եք ա­րել բժիշկ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման, անհ­րա­ժեշտ բուժ­տեխ­նի­կա­յի ձեռք­բեր­ման հա­մար:
5. Դի­մակ­նե­րի հար­ցում ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նեք և ին­չու՞ էիք հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում՝ հետևե­լով ԱՀԿ-ի ցու­ցում­նե­րի՞ն, թե՞ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ:
6. Ի՞նչ ար­ժի մեկ հի­վան­դի բու­ժու­մը և ին­չու՞ չեն հրա­պա­րակ­վել թվե­րը:
7. Ինչ­քա՞ն մի­ջազ­գա­յին օգ­նու­թյուն է ստա­ցել Հա­յաս­տա­նը, ինչ­պե՞ս է բաշխ­վել և ինչ­պե՞ս է ծախս­վել:
8. Ին­չու՞ այդ­պես էլ թես­տա­վո­րու­մը ծա­ռա­յեց միայն բուժ­ված հի­վանդ­նե­րին, չկա­տար­վեց նպա­տա­կա­յին թես­տա­վո­րում՝ վա­րա­կա­կիր­նե­րին ա­ռանձ­նաց­նե­լու ու վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար՝ ինչ­պես ա­րել են կո­րո­նա­վի­րու­սը մի քա­նի ամ­սում հաղ­թա­հա­րած եր­կր­նե­րը:
9. Ի վեր­ջո, ի­մա­ցա՞ք՝ քա­նի կո­րո­նա­վի­րու­սա­կիր կա Հա­յաս­տա­նում, բնակ­չու­թյան ո՞ր տո­կոսն է վա­րակ­վել, ա­պա­քին­վել, մա­հա­ցել:
10. Ին­չու՞ այդ­պես էլ չկա­ռուց­վեց դիա­հեր­ձա­րան՝ կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րի հա­մար և հնա­րա­վո­րու­թյուն չտր­վեց հայ հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի նյութ ստա­նալ վի­րու­սի մա­սին:
Հար­ցե­րը, ի­հար­կե, մինչև 100-ն էլ կա­րող եմ հասց­նել, որ «Նոր Հա­յաս­տա­նում» սիմ­վոլ է, բայց ի՞նչ կփո­խի դա այն մարդ­կանց հա­մար, որ վա­րակ­վե­ցին ու հե­ռա­ցան կյան­քից՝ տար­բեր պատ­ճառ­նե­րով, հիմ­նա­կա­նում, որ հի­վան­դու­թյու­նը բու­ժում չու­նի, բայց նաև այն պատ­ճա­ռով, որ ժա­մա­նա­կին բու­ժօգ­նու­թյուն չս­տա­ցան: Ո­րով­հետև նա­խա­րա­րը ան­գամ այս ի­րա­վի­ճա­կում հի­վան­դա­նոց­նե­րը բա­ժա­նում է եր­կու խմ­բի՝ յու­րա­յին­նե­րի ու ոչ յու­րա­յին­նե­րի… Ան­գամ այս վի­ճա­կում ծրագ­րում է հի­վան­դա­նոց­ներ փա­կել: ՈՒ ­քա­ղա­քա­կան ու­ժե­րին ի­րենց ա­նե­լիք­նե­րի վե­րա­բե­րյալ «դա­սըն­թաց­ներ» կազ­մա­կեր­պե­լուց բա­ցի՝ հասց­նում է նա­խազ­գու­շաց­նել, որ ե­թե, հան­կարծ, երբևէ հա­տուկ դրու­թյու­նը հան­վի, «Մենք չենք կա­րող մեզ թույլ տալ նման շռայ­լու­թյուն, երբ ար­տա­կարգ դրու­թյու­նը հա­նե­լով և այլ ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­ներ չու­նե­նա­լով՝ կու­նե­նանք հի­վան­դու­թյան պայ­թյու­նաձև տա­րա­ծում՝ դրա­նից բխող ծանր ու ա­ղե­տա­լի հետևանք­նե­րով»: Ի­մա՝ հի­վան­դու­թյու­նը դեռ տա­րած­ված չէ, ու … նոր պի­տի պայ­թյու­նաձևվի… Իսկ դուք խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեք նա­խա­րա­րին, որ նոր-նոր ո­րո­շել է «Ռեմ­դե­սի­վիր», «Ա­վի­ֆա­վիր», «Ֆա­վի­պի­րա­վիր» գնել, ան­ձամբ բա­նակ­ցում է պատ­վաս­տա­նյու­թի հա­մար, որ դեռ չի փոր­ձարկ­վել: Չէ որ նա չփորձ­ված դե­ղա­մի­ջոց­նե­րը չի բե­րի փոր­ձար­կում­նե­րի հի­վանդ­նե­րի վրա, դա էլ հո «Գար­դա­սիլ» չէ:


Եվ ար­ժի՞ այս­քա­նից հե­տո հարց­նել՝ հա­տուկ դրու­թյու­նը, որ հեր­թա­կան ան­գամ եր­կա­րաց­վե­լու է, կապ ու­նի՞ կո­րո­նա­վի­րու­սի հետ: ՈՒ նո­րի՞ց պի­տի ազ­դա­րար­վի՝ «Դրեք դի­մակ, փր­կեք կյան­քեր»: Թե՞ պա­րե­տը կամ վար­չա­պե­տը գո­նե մեկ ան­գամ կան­հան­գս­տաց­նեն քա­ղա­քա­պե­տին, որ ինքն էլ պար­տա­վոր է հա­տուկ դրու­թյան պայ­ման­նե­րում իր քայլն ա­նել, ա­սենք, գո­նե մեկ ան­գամ հա­մայն­քա­պե­տե­րին հա­վա­քի ու ցու­ցում­ներ տա, որ… փո­ղոց­նե­րը մաքր­վեն ու ախ­տա­հան­վեն, բարձ­րա­հար­կե­րի մուտ­քե­րը, վե­րե­լակ­նե­րը… Թե՞ դա քա­ղա­քա­պե­տի գոր­ծը չէ: Քա­ղա­քա­պե­տի գոր­ծը իր աշ­խա­տա­կից­նե­րին պարգևատ­րելն է՝ ա­մառ-ձմեռ, գա­րուն-ա­շուն: Ինչ­պես՝ կա­ռա­վա­րու­թյան, ինչ­պես՝ ԱԺ-ի: Ինչ­պես՝ մարզ­պե­տա­րան­նե­րի: Ո՞վ ու­նի մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Հաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում՝ ո՞վ ենք մենք, որ­տե­ղի՞ց ենք ե­կել և ու՞ր ենք գնում: ՈՒ չեմ նա­խան­ձում նրանց, որ ու­նեն այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, այդ ո­րա­կի ու այդ մա­կար­դա­կի պա­տաս­խան­նե­րի պատ­ճա­ռով 10 տա­րի հե­տո ոչ ոք ան­գամ նման հարց չի տա:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Հու­լի­սի 6-ին Հռո­մում, 91 տա­րե­կա­նում վախ­ճան­վեց Է­նիո Մո­րի­կո­նեն: Հե­ռա­ցավ ՊՐՈ­ՖԵ­ՍԻՈ­ՆԱ­ԼԸ: Մարդ, ում ե­րաժշ­տու­թյու­նը լց­րել է 20-րդ ու 21-րդ դա­րե­րը լույ­սով ու անս­պա­սե­լի, ա­նանց, ան­պա­րա­գիծ հե­ռան­կա­րով՝ կյան­քի, սի­րո ու եր­ջան­կու­թյան: Ի­տա­լիա­յի նա­խա­գահ Սեր­ջո Մա­տա­րե­լան ու վար­չա­պետ Ջու­զե­պե Կոն­տեն, մշա­կույ­թի ու զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Դա­րիո Ֆրան­չես­կի­նին ցա­վակ­ցել են նրա ըն­տա­նի­քին ու նրա ե­րաժշ­տու­թյան եր­կր­պա­գու­նե­րին: «Տխուր օր մշա­կույ­թի հա­մար»՝ բա­նաձևել է նա­խա­րա­րը: Հե­ռա­ցել է աշ­խար­հահռ­չակ կոմ­պո­զի­տոր, ու Հա­յաս­տա­նում չգտն­վեց ոչ մի պաշ­տո­նյա՝ վար­չա­պե­տից նա­խա­րար, գո­նե կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան նա­խա­գահ, որ ցա­վակ­ցեր Ի­տա­լիա­յի իշ­խա­նու­թյանն ու ժո­ղովր­դին՝ գո­նե ստան­դարտ տեքս­տով՝ «Խոր վշ­տով տե­ղե­կա­ցա…» և այլն: Սա վե­րա­բեր­մունք է ոչ միայն կոնկ­րետ Է­նիո Մո­րի­կո­նեի, այլև՝ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ նկատ­մամբ ընդ­հան­րա­պես: ՈՒ սա մեր տխուր ի­րա­վի­ճակն է՝ սպա­ռո­ղի, հոգևո­րից ու մշա­կույ­թից, հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րից կղ­զիա­ցած, ա­մորֆ զանգ­վա­ծի վե­րած­վող հան­րու­թյան, ո­րի միակ հան­ճա­րեղ կար­գա­խոսն է՝ «Որ­տեղ հաց՝ էն­տեղ կաց»:
… Է­նիո Մո­րի­կո­նեն մա­հից ա­ռաջ թո­ղել է իր մտե­րիմ­նե­րին և ըն­կեր­նե­րին հրա­ժեշ­տի նա­մակ, ո­րը հրա­պա­րա­կել է նրա ըն­կե­րը և փաս­տա­բա­նը՝ Ջոր­ջո Ա­սու­ման: Նա­մա­կը սկս­վում է «Ես՝ Է­նիո Մո­րի­կո­նես, մա­հա­ցած եմ» բա­ռե­րով և շնոր­հա­կա­լու­թյուն է բո­լո­րին, որ կյան­քում ե­ղել են իր կող­քին ու սի­րել իր ե­րաժշ­տու­թյու­նը: Ողջ լե­րուք: Ե­թե նույ­նիսկ նա­մակ­ներ չեք գրում ու չեք ստա­նում:

Դիտվել է՝ 7525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ