Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՖՖ-ն «ջերմ» վե­րա­բեր­մունք ու­նի «Շի­րա­կի» նկատ­մամբ

ՀՖՖ-ն «ջերմ» վե­րա­բեր­մունք ու­նի «Շի­րա­կի» նկատ­մամբ
10.07.2020 | 01:32

«Շի­րակ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել՝ անդ­րա­դառ­նա­լով ՀՖՖ-ի գոր­ծու­նեու­թյանն ու մի քա­նի կարևոր դր­վագ­ներ ա­ռանձ­նաց­նե­լով:
«Մի քա­նի նկա­տա­ռում ՀՖՖ գոր­ծու­նեու­թյան/ան­գոր­ծու­թյան վե­րա­բե­րյալ.


1. ՀՖՖ նա­խա­գահ Ար­մեն Մե­լիք­բե­կյա­նը ՀՖՖ ղե­կա­վա­րու­թյան եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում չի այ­ցե­լել Գյում­րու ֆուտ­բո­լի ա­կա­դե­միա, որ­տեղ մարզ­վում են Հա­յաս­տա­նի լա­վա­գույն ա­կա­դե­միա­նե­րից մե­կի սա­նե­րը:
2. ՀՖՖ տեխ­նի­կա­կան տնօ­րեն Խի­նես Մե­լեն­դե­սը, ով պա­տաս­խա­նա­տու է ման­կա­պա­տա­նե­կան նոր ծրագ­րի ա­դապ­տաց­մա­նը Հա­յաս­տա­նում, եր­բեք չի հա­մե­ցել Գյում­րի քա­ղաք՝ հետևե­լու, թե «Շի­րա­կի» մար­զիչ­նե­րը և սա­նե­րը ինչ­պես են ի­րա­գոր­ծում ի­րենց ման­կա­պա­տա­նե­կան զար­գաց­ման ծրա­գի­րը: Այս ըն­թաց­քում միայն մեկ ան­գամ Գյում­րու ֆուտ­բո­լի ա­կա­դե­միա է այ­ցե­լել Խի­նես Մե­լեն­դե­սի փե­սա Ռու­բեն Լես­կա­նոն: ՈՒ այս ա­մե­նը այն դեպ­քում, երբ «Շի­րա­կը» միակն էր Հա­յաս­տա­նի բարձ­րա­գույն խմ­բի ա­կումբ­նե­րից, որ մեծ սի­րով ըն­դու­նեց ներ­կա­յաց­ված ծրա­գի­րը և սկ­սեց աշ­խա­տել հենց այդ մո­դե­լով:
3. Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Խոա­կին Կա­պա­ռո­սը եր­բեք չի այ­ցե­լել Գյում­րի և ներ­կա չի գտն­վել Հա­յաս­տա­նի բարձ­րա­գույն խմ­բում ա­մե­նա­շատ հայ ֆուտ­բո­լիստ­նե­րով (այլ խոս­քով ա­սած՝ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րով) հան­դես ե­կող «Շի­րա­կի» տնա­յին հան­դի­պում­նե­րին:
4. Հա­յաս­տա­նի ման­կա­պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյուն­նե­րի 2019-20 թթ. մր­ցաշր­ջա­նում տար­բեր տա­րի­քա­յին խմ­բե­րի մի­ջին ար­դյունք­նե­րով լա­վա­գույնն են հենց «Շի­րակ» ՖԱ-ի ման­կա­պա­տա­նե­կան թի­մե­րը, սա­կայն «Շի­րա­կի» ման­կա­պա­տա­նե­կա­նի մար­զիչ­նե­րը ընդգրկված չեն և Հա­յաս­տա­նի ման­կա­պա­տա­նե­կան ոչ մի հա­վա­քա­կա­նում, նույ­նիսկ՝ որ­պես եր­րորդ մար­զիչ:
5. Գյում­րու քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տը Հա­յաս­տա­նի գրե­թե միակ մար­զա­դաշտն է, ո­րի հիմ­նո­վին վե­րա­նո­րո­գում­նե­րը ի­րա­կա­նաց­վել են ա­կում­բի և ա­կում­բի նա­խա­գա­հի մի­ջոց­նե­րով, և ՀՖՖ-ն չի ցու­ցա­բե­րել ոչ մի ա­ջակ­ցու­թյուն մի մար­զա­դաշ­տի, ո­րը կա­րող է ծա­ռա­յել որ­պես Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կան­նե­րի պա­հես­տա­յին և հիմ­նա­կան մար­զա­դաշտ:
6. 2019 թվա­կա­նին, 16 տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո, ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կա­նը հան­դի­պում անց­կաց­րեց Գյում­րու քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տում, ո­րին ներ­կա էին գրե­թե ե­րեք հա­զար եր­կր­պա­գու: Իսկ թի­մը տո­նե­լով են­թախմ­բում ա­ռա­ջին հաղ­թա­նա­կը՝ այդ օ­րը իս­կա­կան տոն պարգևեց Գյում­րի քա­ղա­քին: Սա­կայն հա­ջորդ իսկ տնա­յին հան­դի­պու­մը ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կա­նը անց­կաց­րեց Երևա­նում, ո­րին ներ­կա էին մոտ 150-200 եր­կր­պա­գու: Իսկ 2020 թվա­կա­նի հա­մար բա­նա­վոր խոս­քում «Շի­րա­կին» հայտ­նել են, որ ոչ մի հան­դի­պում չի նա­խա­տես­վում անց­կաց­նել Գյում­րիում: Ի դեպ, այդ հան­դի­պում­նե­րը Գյում­րիում անց­կաց­նե­լիս ա­կում­բը չի ու­նե­նում և ոչ մի ֆի­նան­սա­կան օ­գուտ:
7. «Շի­րակն» ու­նի Հա­յաս­տա­նի լա­վա­գույն ֆուտ­բո­լա­յին ա­կա­դե­միա­նե­րից մե­կը, ա­նընդ­հատ հան­դես է գա­լիս բա­վա­կա­նին թվով հայ ֆուտ­բո­լիստ­նե­րով, սա­կայն այ­սօր­վա դրու­թյամբ «Շի­րա­կից» Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կան է հրա­վիր­վում նի­գե­րիա­ցի ֆուտ­բո­լիստ:
8. ՀՖՖ գործ­կո­մում ընդգրկված չէ Գյում­րի քա­ղա­քից որևէ ներ­կա­յա­ցու­ցիչ:
9. ՀՖՖ ներ­քին գոր­ծու­նեու­թյա­նը (օ­րի­նակ՝ կո­մի­տե­նե­րում) «Շի­րակ» ՖԱ-ից ոչ մի աշ­խա­տա­կից ընդգրկված չէ»:
Գյում­րիի թիմն ըն­դգ­ծում է, որ «այս ա­մե­նը հիմ­նա­վոր կաս­կած է ա­ռա­ջաց­նում, որ ՀՖՖ ներ­կա­յիս ղե­կա­վար­նե­րը հա­տուկ «ջերմ» վե­րա­բեր­մունք ու­նեն «Շի­րակ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի և ընդ­հա­նուր առ­մամբ՝ Գյում­րի քա­ղա­քի նկատ­մամբ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ