Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե հա­սա­րա­կու­թ­յունն ինքն ի­րեն զրո է դարձ­րել, ին­չու՞ պի­տի հաշ­վի նս­տեն այդ հա­սա­րա­կու­թ­յան կար­ծի­քի հետ»

«Ե­թե հա­սա­րա­կու­թ­յունն ինքն ի­րեն զրո է դարձ­րել, ին­չու՞ պի­տի հաշ­վի նս­տեն այդ հա­սա­րա­կու­թ­յան կար­ծի­քի հետ»
28.07.2020 | 00:32

Ըստ քա­ղա­քա­գետ ԵՐ­ՎԱՆԴ ԲՈ­ԶՈ­ՅԱ­ՆԻ, այ­սօր­վա իշ­խա­նու­թ­յան ո­րակն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է հա­սա­րա­կու­թ­յան զար­գա­ցա­ծու­թ­յանը, քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թ­յա­նը, ո­րով­հետև հենց հա­սա­րա­կու­թ­յունն է հան­դուր­ժում, որ ա­մեն ինչ մեկ մար­դու ձեռ­քում կենտ­րո­նա­նա, նա էլ վար­վի այն­պես, ինչ­պես ու­զում է։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րին հետևած զար­գա­ցում­նե­րի, ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գե­տի հետ։


-Սահ­մա­նին հա­րա­բե­րա­կան ան­դորր է, այս ըն­թաց­քում իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­ցա՞ն ճիշտ վեր­լու­ծել կա­տար­վա­ծը և հետևու­թյուն­ներ ա­նել։
-Ե­թե հաշ­վի առ­նենք վեր­ջերս կա­ռա­վա­րու­թյան նիս­տում 7 սկզ­բունք­նե­րի մա­սին Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, կա­րե­լի է ա­սել` մա­սամբ հետևու­թյուն­ներ ա­րել են։ Սա­կայն ինչ­պի­սին կլի­նեն գործ­նա­կան քայ­լե­րը, ա­ռայժմ դժ­վար է ա­սել։ Այս ա­մե­նով հան­դերձ նա շա­րու­նա­կում է իր հին դիր­քո­րո­շու­մը պն­դել, ո­րից լուրջ հե­ռան­կար սպա­սելն ա­նի­մաստ է։ Փա­շի­նյանն ար­ձա­նագ­րեց, որ այս կոնֆ­լիկ­տում լուրջ գոր­ծոն է դար­ձել Թուր­քիան, և կարևո­րեց Ռու­սաս­տա­նի հա­վա­սա­րակ­շռ­ված դե­րա­կա­տա­րումն այս ա­մե­նում։ Ե­թե նախ­կի­նում Թուր­քիա­յի գոր­ծո­նին այդ­քան լուրջ չէին վե­րա­բեր­վում, այ­սօր բո­լո­րի աչ­քե­րը բաց­վե­ցին։ Այս ի­մաս­տով դրա­կան ու­ղերձ կա։ Այն մար­դիկ, ո­րոնք հան­դես էին գա­լիս հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նու­թյամբ, առն­վազն այս օ­րե­րին լռում են, ո­րով­հետև հա­սա­րա­կու­թյու­նը հաս­կա­ցավ, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նի վրա և Ադր­բե­ջա­նի հետ կա­պը։ Հի­շեց­նեմ, որ 2010-ին Թուր­քիան Ադր­բե­ջա­նի հետ կն­քել է ռազ­մա­կան փո­խօգ­նու­թյան պայ­մա­նա­գիր, ո­րի հա­մա­ձայն Թուր­քիան կա­րող է ուղ­ղա­կի ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյուն ու­նե­նալ այս հար­ցում։ Տե­սա­կա­նո­րեն իշ­խա­նու­թյուն­նե­րը գու­ցե ա­րել են հետևու­թյուն­նե­րը, բայց գործ­նա­կան քայ­լերն ա­ռա­ջի­կա­յում կերևան։
-Դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում ի՞նչ մի­տում­ներ եք նկա­տում։
-Այս հար­թա­կում աշ­խա­տան­քը շատ կարևոր է։ Ճիշտ է, ռազ­մա­կան դաշ­տում դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն ստա­ցանք, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում կա­րող ենք հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րել։ 2016-ի ապ­րի­լին Ադր­բե­ջա­նը դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն ստա­ցավ ռազ­մա­կան դաշ­տում, բայց դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում խո­շոր պար­տու­թյուն կրեց. նկա­տի ու­նեմ Վի­նեն­նա­յի, Սանկտ Պետ­եր­բուր­գի, Ժնևի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, երբ միջ­նորդ­նե­րը պար­տադ­րե­ցին ու պն­դե­ցին, որ­պես­զի մի­ջազ­գա­յին մո­նի­տո­րին­գի հա­մա­կար­գեր ներ­դր­վեն։ Թեև Ադր­բե­ջա­նը չըն­դու­նեց դա, սա­կայն բո­լո­րին ակն­հայտ էր, որ Ադր­բե­ջանն էր վեր­սկ­սե­լ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ըստ էու­թյան, Ադր­բե­ջա­նը զրկ­վեց բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ անց­կաց­նե­լուց, այ­սինքն՝ գու­ցե ռազ­մի դաշ­տում ո­րո­շա­կի դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն ստա­ցավ, բայց դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում լուրջ կո­րուստ­ներ կրեց։ Այ­սօր մենք ռազ­մի դաշ­տում փոքր հա­ջո­ղու­թյուն ենք ար­ձա­նագ­րել, թե ինչ կլի­նի դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում, դժ­վա­րա­նում եմ ա­սել։
-Եր­կու տա­րի մո­ռա­ցու­թյան տա­լով այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը և հայ­տա­րա­րե­լով, թե սե­փա­կան կե­տից է սկ­սում բա­նակ­ցու­թյուն­նե­րը, Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր ար­դեն խո­սում է անվ­տան­գու­թյան մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման մա­սին, այ­սինքն, վե­րա­դառ­նում է այն կե­տին, ո­րին հան­գել էին նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Ար­ժե՞ր 2 տա­րի կորց­նել։
-Ինքն ան­ձամբ հա­մոզ­վեց, թե ինչ է նշա­նա­կում «սե­փա­կան կե­տից» սկ­սել՝ խոս­տո­վա­նե­լով, որ այս եր­կու տա­րում ան­հաս­կա­նա­լի բա­նե­րով է զբաղ­վել։ Այն հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րա­կար­գում էին, ո­րոնք նա փաս­տա­ցի ջրեց, ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նը մեր­ժե­լու է։ Ե­թե 2-3 տա­րի ա­ռաջ մենք դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում ու­նեինք ա­մուր դիր­քեր, այ­սօր նույ­նը դժ­վար է ա­սել, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը հա­մա­րում է, թե ինքն է զո­հը և փոր­ձե­լու է դի­վի­դենդ­ներ շա­հել մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում։ Չեմ կար­ծում նաև, որ կցան­կա­նա երբևէ վե­րա­դառ­նալ այդ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րին։
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հետևե­ցին ար­տերկ­րում ծա­վալ­ված բա­վա­կան վտան­գա­վոր զար­գա­ցում­ներ։ Հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև բա­խում­նե­րի այս ըն­թաց­քում Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, կա­րո­ղա­ցա՞վ մեր հայ­րե­նա­կից­նե­րին դր­սում պաշտ­պա­նել, նե­ցուկ լի­նել։
-Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, ռազ­մա­կան դաշ­տում պար­տու­թյուն կ­րե­լով, զգաց, որ կա­րող է իշ­խա­նու­թյու­նը կորց­նել։ Ա­լիևը և նրա կինն իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լու վտանգ զգա­ցին, ո­րով­հետև նրանց հա­սա­րա­կու­թյու­նը զայ­րա­ցած է, 20 տա­րուց ա­վե­լի լսել էին, թե ի­րենց բա­նա­կը կա­յա­ցած է, 2 օ­րում կա­րող է ոչն­չաց­նել Հա­յաս­տա­նը, Երևանն ի­րենցն է լի­նե­լու։ Սրան զու­գա­հեռ, ադր­բե­ջան­ցի­նե­րը տե­սան, որ ի­րենց բա­նա­կը խո­շոր կո­րուստ­ներ է գրան­ցում, սպան­վում են գե­նե­րալ­ներ, բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ։ Այս ա­ռու­մով Ա­լիևը ռազ­մի դաշ­տում կրած պար­տու­թյու­նը փորձում է փոխ­հա­տու­ցել այլ եր­կր­նե­րում հա­յե­րի հետ բա­խում­ներ հրահ­րե­լով։ Սա ստոր ու նենգ գոր­ծո­ղու­թյուն է նրանց կող­մից, ո­րով փորձ է ար­վում ի­րենց երկ­րում լար­վա­ծու­թյու­նը թու­լաց­նել։ Այս նպա­տա­կով հրահ­րում ու լա­րում է ի­րա­վի­ճակն աշ­խար­հով մեկ։ Իսկ Հա­յաս­տա­նը պի­տի իր դես­պա­նատ­նե­րի մի­ջո­ցով ակ­տիվ աշ­խա­տի տե­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ո­րով­հետև բա­խում­ներն ա­ռա­ջին հեր­թին վտանգ են ներ­կա­յաց­նում այդ եր­կր­նե­րի հա­մար, ո­րով­հետև ե­թե այդ բա­խում­նե­րը շա­րու­նակ­վեն, չի բա­ցառ­վում, որ նման բա­ներ լի­նեն նաև այն­տեղ ապ­րող այլ ազ­գու­թյուն­նե­րի միջև։ Բո­լորս ենք հի­շում, որ ազ­գա­մի­ջյան բա­խում­նե­րը հան­գեց­րին Խոր­հր­դա­յին Միու­թյան փլուզ­ման։ Ե­թե Ռու­սաս­տա­նը կտ­րուկ քայ­լե­րի չդի­մի ու չկան­խի հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­խում­նե­րը, վա­ղը կա­րող է ին­գուշ­նե­րի ու չե­չեն­նե­րի կամ թա­թար­նե­րի ու բաշ­կիր­նե­րի միջև բա­խում սկս­վել։ Հա­յաս­տա­նը պի­տի իր դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով շատ սերտ, ակ­տիվ աշ­խա­տի այդ եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։
-Այ­սօր հան­րա­յին քն­նար­կում­նե­րի կենտ­րո­նում է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը։ Բարձր միա­վոր­նե­րով դի­մորդ­նե­րը բուհ չեն ըն­դուն­վել, կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի դեմ էլ բո­ղո­քում են մաս­նա­գետ­նե­րը։ ՈՒ­շագ­րավ է նաև, որ Փա­շի­նյա­նը ոչ մի խոսք չի ա­սել այս ա­ռու­մով, չի հան­դի­պել դժ­գո­հող դի­մորդ­նե­րին։ Ձեր գնա­հա­տա­կանն այս խն­դիր­նե­րին։
-Սա բնո­րոշ է վո­լյուն­տա­րիս­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող իշ­խա­նու­թյա­նը։ Կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի կար­գը փո­խում է մա­յի­սի 25-ին, պատ­կե­րաց­նու՞մ եք, թե սա ինչ է նշա­նա­կում։ Գաղտ­նիք չէ, որ դի­մորդ­նե­րը առն­վազն մեկ տա­րի պա­րա­պում են այն ա­ռար­կան­ե­րը, ո­րոն­ցից պետք է քն­նու­թյուն հանձ­նեն և հան­կարծ տար­վա վեր­ջում տե­ղե­կա­նում են, որ խա­ղի կա­նոն­նե­րը փոխ­ված են, և նախ­կին սանդ­ղա­կը չի աշ­խա­տե­լու։ Նախ այդ փո­փո­խու­թյու­նը վի­ճե­լի է, ո­րով­հետև ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու 7,5 բալ ստա­ցած դի­մոր­դը պի­տի ըն­դուն­վի, իսկ 17,5 միա­վոր ստա­ցա­ծը` ոչ։ Սա ար­դա­րու­թյան խն­դիր է ու վի­ճե­լի հարց։ Իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նում է իր հա­կա­փաս­տարկ­նե­րը, ո­րոնք պետք է հան­րա­յին քն­նարկ­ման դր­վեին առն­վազն մեկ տա­րի ա­ռաջ, որ­պես­զի դի­մորդ­նե­րը նա­խա­պես հաս­կա­նա­յին, թե ինչ կա­նոն­նե­րով են մաս­նակ­ցում քն­նու­թյուն­նե­րին։ Սա ցույց է տա­լիս, թե իշ­խա­նու­թյունն ինչ աս­տի­ճա­նի ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ու­նի քա­ղա­քա­ցու հան­դեպ, ու կապ չու­նի դի­մա­ցը ով­քեր են՝ դի­մորդ­նե­րը, մսա­վա­ճառ­նե­րը, վար­կե­րի տակ կքած քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը մի շեր­տի հան­դեպ նման վե­րա­բեր­մունք ու­նի, բնա­կա­նա­բար, մյուս­նե­րի հան­դեպ էլ նույնն է։
Սա վե­րա­բե­րում է նաև կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րին։ Երբ ժո­ղո­վուր­դը պատ­րաստ է իր բո­լո­րը լիա­զո­րու­թյուն­նե­րը տալ մեկ մար­դու՝ հու­սով, որ այդ մարդն իր իղ­ձե­րը կի­րա­կա­նաց­նի, ա­պա ճիշտ հա­կա­ռակն է լի­նում։ Պատ­մու­թյան փոր­ձը դա է միշտ ա­պա­ցու­ցում։ Պար­զա­պես մեր հա­սա­րա­կու­թյու­նը, կնե­րեք, տգետ է, չի հաս­կա­նում, որ մեկ մար­դուն այդ­քան լիա­զո­րու­թյուն­նե­րով օժ­տե­լը նշա­նա­կում է դառ­նալ նրա ստ­րու­կը, հատ­կա­պես, ե­թե այդ մար­դը փոր­ձում է իր ճա­նա­պար­հին հան­դի­պած բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը, այդ թվում ՍԴ-ի խն­դի­րը, վե­րաց­նել ու մե­նիշ­խա­նու­թյուն ձևա­վո­րել։ Այս ա­մե­նից հե­տո, բնա­կա­նա­բար, նա ոչ մի շեր­տից էլ վախ չու­նի և իր պատ­կե­րա­ցում­նե­րի շր­ջա­նա­կում էլ ողջ եր­կի­րը կա­ռա­վա­րում է։
-Ի դեպ, բա­վա­կան հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել ՍԴ-ի թեկ­նա­ծուի հար­ցում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ռա­ջար­կած թեկ­նա­ծուին քն­նա­դա­տում են ան­գամ նրա հա­մա­խոհ­նե­րը, մի՞­թե Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տին էլ սկ­սել են չգո­հաց­նել նրա քայ­լե­րը։
-Իր շր­ջա­պա­տի խո­հա­նոց չեմ ու­զում մտ­նել, կար­ծում եմ, հան­րու­թյա­նը դա բա­ցար­ձակ հե­տաքր­քիր էլ չէ։ ՈՒմ էլ նա ներ­կա­յաց­նի, բո­լորն էլ, ի դեմս այդ թեկ­նա­ծուի, ըն­կալ­վե­լու են որ­պես Փա­շի­նյա­նի գր­պա­նում գտն­վող դա­տա­վոր­ներ, ան­կախ այն հան­գա­ման­քից, թե այդ ան­ձը լա՞վ մաս­նա­գետ է, հա­ջո՞ղ մարդ է, թե՞ ոչ։ Երբ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը ՍԴ դա­տա­վոր նշա­նա­կե­լու լիա­զո­րու­թյուն է ստա­նում, բո­լորն էլ հաս­կա­նում են, որ նա լի­նե­լու է «Փա­շի­նյա­նի մար­դը»։ Սա նշա­նա­կում է, որ նա ստա­նում է ամ­բող­ջա­տի­րա­կան իշ­խա­նու­թյուն երկ­րով մեկ, և ե­թե այս ա­մե­նը տես­նե­լով, հա­սա­րա­կու­թյու­նը լռում է, ի­րա­վունք չու­նի որևէ ո­լոր­տում պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու, լի­նի դի­մորդ, թե ո­լորտ ներ­կա­յաց­նող։ Երբ մար­դիկ լռու­թյամբ ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րը հանձ­նում են մեկ մար­դու (կապ չու­նի` նրա ազ­գա­նու­նը Փա­շի­նյա՞ն է, Սարգ­սյա՞ն, թե այլ բան), պի­տի հաս­կա­նան, որ վա­ղը զրկ­վե­լու են բո­ղո­քե­լու ի­րենց ի­րա­վուն­քից, ո­րով­հետև, երբ իշ­խա­նու­թյու­նը ստա­նում է բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյուն, դա նշա­նա­կում է, որ այդ իշ­խա­նու­թյու­նը սկ­սում բա­ցար­ձակ այ­լա­սեր­վել։
-Այդ լռու­թյա՞մբ է պայ­մա­նա­վոր­ված, որ ո­լորտ­ներ ձա­խո­ղած նա­խա­րար­նե­րը շա­րու­նա­կում են պաշ­տո­նա­վա­րել։
-Ա­յո, նույն տրա­մա­բա­նու­թյունն է։ Այդ նա­խա­րար­նե­րը, հաս­կա­նա­լով, որ ա­մեն ինչ կախ­ված է մեկ մար­դուց, ոչ թե հա­սա­րա­կու­թյու­նից, աշ­խա­տում են ծա­ռա­յել այդ մեկ մար­դուն։ Այդ պաշ­տո­նյա­նե­րը հաս­կա­նում են, որ հա­սա­րա­կու­թյան ո­րոշ հատ­ված ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տում է այդ մեկ մար­դուն, այ­սինքն՝ հա­սա­րա­կու­թյունն ինքն ի­րեն զրո է դարձ­րել, ին­չու՞ պի­տի հաշ­վի նս­տեն այդ հա­սա­րա­կու­թյան կար­ծի­քի հետ։ Ե­թե հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­վածն իր լիա­զո­րու­թյուն­նե­րը հանձ­նում է մեկ մար­դու, ա­պա այդ հա­սա­րա­կու­թյու­նը դառ­նում է հոտ։ Ին­չու՞ պի­տի նա­խա­րարն այդ հո­տին սպա­սար­կի։ Դրա հա­մար խիստ հաս­կա­նա­լի է, որ այդ նա­խա­րա­րը պի­տի սպա­սար­կի մեկ մար­դու, ոչ թե հո­տի ան­դամ­նե­րին։
-Ինչ­պե՞ս ի­րեն պի­տի դրսևո­րի հա­սա­րա­կու­թյու­նը, որ «հո­տի ան­դա­մից» քա­ղա­քա­ցի դառ­նա։
-Որ­պես­զի հո­տի ան­դամ չդառ­նա, պի­տի հաս­կա­նա, որ չպետք է մեկ մար­դու վս­տա­հել։ Ե­թե հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­ված մեկ մար­դու է վս­տա­հում, նշա­նա­կում է կա­ռա­վար­ման բո­լոր լիա­զո­րու­թյուն­նե­րը տա­լիս է նրան, իսկ վեր­ջինս էլ դա գի­տակ­ցե­լով, սկ­սում է ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ու­նե­նալ այդ հա­սա­րա­կու­թյան հան­դեպ։ Այս­պես է ե­ղել բո­լոր եր­կր­նե­րում։ Պատ­մու­թյունն էլ է հու­շում, որ նման դեպ­քե­րում միշտ հա­սա­րա­կու­թյու­նը տու­ժել է։ Պատ­մու­թյուն ա­ռար­կան մեր ժո­ղովր­դին վատ են սո­վո­րեց­նում, դրա հա­մար էլ ժո­ղո­վուրդն ան­գետ է մնում, այ­սինքն, պար­զա­պես ձևա­կան սեր­տում է այլ եր­կր­նե­րի դա­սե­րը, հետևու­թյուն­ներ չի ա­նում, ա­հա թե ին­չու հայ­տն­վել է այս ծու­ղա­կում։ Տե­սեք, թե ինչ են ա­սում բո­ղո­քող դի­մորդ­նե­րը. ի­րենք ժա­մա­նա­կին մաս­նակ­ցում էին հե­ղա­փո­խու­թյա­նը, հի­մա ի­րենց մեր­ժում են։ Ճիշտ են ա­նում, որ մեր­ժում են, ե­թե դուք ան­միտ ձևով մաս­նակ­ցում եք մի բա­նի, ո­րը հան­գեց­նե­լու է մեկ մար­դու բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյան, այդ մար­դը պետք է ձեզ ար­հա­մար­հի, իսկ ին­չու՞ պի­տի չար­հա­մար­հի։ Դուք քա­ղա­քա­ցի չեք, դուք հո­տի ան­դամ­ներ եք, չեք մտա­ծում, որ պե­տու­թյու­նը պի­տի բա­լան­սա­վոր­ված իշ­խա­նու­թյուն ու­նե­նա, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը պի­տի հա­կակ­շիռ­ներ ու­նե­նա։ Այդ մար­դիկ սկ­սում են մտա­ծել, երբ ի­րենց շա­հե­րին հա­կա­սող ո­րո­շում­ներ են լի­նում։ «Բնիկ» երևան­ցի­նե­րի ձայն-ծպ­տու­նը չկար այն­քան ժա­մա­նակ, քան դեռ գույ­քա­հար­կի հար­ցը մեջ­տեղ չե­կավ։ Մեր հա­սա­րա­կու­թյու­նը պրի­մի­տիվ, տգետ հա­սա­րա­կու­թյուն է, բաղ­կա­ցած է պար­զու­նակ մարդ­կան­ցից, ո­րոնք անձ­նա­կան, կեն­ցա­ղա­յին շա­հե­րից բա­ցի, քա­ղա­քա­ցիա­կան ար­ժեք­ներ չու­նեն։ Սա է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տանն այս­պի­սի վի­ճա­կում է։ Մնա­ցած ա­մեն ին­չը սրա ա­ծան­ցյալն է՝ վատ նա­խա­րար­նե­րը, վատ պաշ­տո­նյա­նե­րը, վատ ո­րո­շում­նե­րը: Հնա­րա­վոր չէ, որ ան­գետ հա­սա­րա­կու­թյան մեջ լի­նի գրա­գետ իշ­խա­նու­թյուն և հա­կա­ռա­կը։
-Ձեր խոս­քից կա­րե­լի է են­թադ­րել, որ նախ և ա­ռաջ հա­սա­րա­կու­թյան մտա­ծո­ղու­թյու­նը պի­տի փո­խել։ Ինչ­պե՞ս պի­տի անց­նել այդ ճա­նա­պար­հը, որ­տե­ղի՞ց սկ­սել։
-Հա­սա­րա­կու­թյա­նը կր­թում են հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ ստեղ­ծող լի­դեր­նե­րը, այ­սինքն՝ ԶԼՄ-նե­րը, ին­տե­լեկ­տուալ շր­ջա­նակ­նե­րը, քա­ղա­քա­գետ­նե­րը, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը։ Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը կա­մաց-կա­մաց սկ­սում է փոխ­վել։ Մինչև հա­սա­րա­կու­թյունն իր տե­սա­կետ­նե­րը չփո­խի, երկ­րում լուրջ փո­փո­խու­թյուն­ներ չեն կա­տար­վի։
-Բայց հա­կըն­դդեմ կար­ծիք ար­տա­հայ­տող լրատ­վա­մի­ջոց­նե­րին իշ­խա­նու­թյու­նը մշ­տա­պես թի­րա­խա­վո­րում ու հա­մա­րում է հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ։
-Չա­րեն­ցին էլ էին հա­կա­հե­ղա­փո­խա­կան ան­վա­նում, երբ տա­նում էին գն­դա­կա­հա­րե­լու։ Դաշ­նակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րին էլ։ Ինչ­քան կար­գին, նոր­մալ, մտա­վո­րա­կան մարդ կար խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, բո­լո­րին էլ հա­կա­հե­ղա­փո­խա­կան էին ան­վա­նում ու գն­դա­կա­հա­րում։ Տրա­մա­բա­նա­կան է սա։ Ե­թե իշ­խա­նու­թյան են գա­լիս պար­զու­նակ մար­դիկ, նրանց հա­մար խիստ վտան­գա­վոր են դառ­նում մտա­ծող ան­հատ­նե­րը, ո­րոնք էլ հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ են ճա­նաչ­վում։ 1937-ին, սե­փա­կան դիր­քերն ամ­րաց­նե­լու հա­մար, խե­լա­ցի, մտա­ծող մարդ­կանց իշ­խա­նու­թյու­նը ոչն­չաց­րեց։ Հի­մա քա­նի որ 37-ի ոչն­չաց­ման ձևե­րն այլևս չկան, մնա­ցել է քա­րոզ­չու­թյու­նը, ու խիստ կան­խա­տե­սե­լի է, որ մտա­ծող մարդ­կանց պի­տի հա­կա­հե­ղա­փո­խա­կան հռ­չա­կեն։ Բայց 21-րդ դա­րում հա­սա­րա­կու­թյու­նը տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նում է նաև ողջ աշ­խար­հից, ո­րոնք հա­մադ­րե­լով, կկա­րո­ղա­նա փոխ­վել ու ճիշտ դա­տել։ Ինչ­քան շուտ փոխ­վի, այն­քան կշա­հի հա­սա­րա­կու­թյու­նը։

Զրույ­ցը`
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 16807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ