Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 37937

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 37937
29.07.2020 | 14:21

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 308-ով՝ հասնելով 37937-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 467-ով և հասել 27824-ի, իրականացվել է 1853 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 160380-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84 (տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 948-ի: Բուժվում է 9 165-ը:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ